Կոնստանտին Տրենյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Տրենյով
Константин Тренёв
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 2), 1876 կամ հունիսի 2, 1876(1876-06-02)[1]
ԾննդավայրԲակշեևկա, Վոլչանսկի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էմայիսի 19, 1945(1945-05-19)[2][1] (68 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԴոնի հոգևոր ճեմարան, Սանկտ Պետերբուրգի ճեմարան և Պետերբուրգի հնագիտական ինստիտուտ
Ժանրերդրամա
Ուշագրավ աշխատանքներLyubov Yarovaya?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԶավակներՆատալյա Տրենյովա
 Konstantin Trenyov Վիքիպահեստում

Կոնստանտին Անդրեևիչ Տրենյով (ռուս.՝ Константин Андреевич Тренёв, մայիսի 21 (հունիսի 2), 1876 կամ հունիսի 2, 1876(1876-06-02)[1], Բակշեևկա, Վոլչանսկի շրջան, Ուկրաինա - մայիսի 19, 1945(1945-05-19)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային գրող, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թ. ավարտել է Պետերբուրգի հնագիտության ինստիտուտը և հոգևոր ակադեմիան, 1921 թ.՝ Տավրիկյան համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Տրեյնովի նախահոկտեմբերյան ստեղծագործությունը գլխավորապես նվիրված է սոցիալական հակասությունների գեղարվեստական պատկերմանը։ 1917 թ. հետո գլխավոր թեման դարձել է հեղափոխությունը։ Եթե «Պուգաչովշչինա» (1924) ողբերգությունում ընղգծվում են ժողովրդական ապստամբությանը բնորոշ տարերայնությունն ու անձնազոհությունը, ապա «Լյուբով Յարովայա» (1926, բեմադրվել է 1926, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) պիեսում առկա է պատմական օրինաչափության խոր ըմբռնումը, այս գործը սոցիալիստական ռեալիզմի դասական ստեղծագործություն է։ Հեղափոխության բարոյական նշանակությունն է բացահայտված «Գիմնազիստներ» (1936) և «Նևայի ափին» (1937) պիեսներում, վերջինիս մեջ կերտված է Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Տրեյնովը գրել է նաև խորհրդային իրականության մասին («Կինը», 1928, «Աննա Լուչինինա», 1941 և այլն) և պատմական թեմայով («Ընդառաջ», 1943, «Զորավար», 1945) պիեսներ։ Պարգևատրվել է 2 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 511—513. — ISBN 5-94848-307-X
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Тренёв Константин Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Տրենյով» հոդվածին։