Բեմական գործունեությունն սկսել է 1867 թվականին, Չիտաու-Օգարյովայի թատրոնում, խաղացել է գավառական բեմերում, 1875 թվականից՝ Ալեքսանդրյան թատրոնում, հռչակվել իբրև բնութագրական և կատակերգական խաղաոճի ռեալիստական մեծ դերասան․ համարվել է «ռուս, ծիծաղի արքա»։ Իր խաղում զուգակցել է համարձակ բուֆոնադը, կերպարների խոր հոգեբանական մշակումը, խոսքի վարպետությունը, նուրբ քնարականությունը։
Լավագույն դերերից են՝ Յաիչնիցա (Գոգոլի «Ամուսնություն»), Վառավին Մուրոմսկի (Սուխովո-Կոբիլինի «Գործ», «Կրեչինսկու հարսանիքը»), Յուսով, Գրոզնով (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «ճշմարտությունը լավ է, բախտն՝ ավելի լավ»), Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան»)։ Կոնստանտին Ալեքսանդրովիչ Վառլամովի բարեկամներից է եղել Հ․ Աբելյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 287)։