Կոնստանտին Խաջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Խաջիև
մայիսի 18, 1911(1911-05-18) - հունիսի 3, 1977(1977-06-03) (66 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1]
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կոնստանտին Իլյիչ Խաջիև (ռուս.՝ Константин Ильич Хаджиев, հուն․՝ Κωνσταντίνος Χατζίγιεβ, մայիսի 18, 1911(1911-05-18), Ալավերդի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 3, 1977(1977-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945), կապիտան։ Ազգությամբ հույն։

Ավարտել է Բաքվի Մ. Օրջոնիկիձեի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1932Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սիվաշի, Սիմֆերոպոլի համար մղված (1944) մարտերում։ 1944 թվականի մայիսին, Սևաստոպոլի ազատագրման ժամանակ՝ հրաձգային դասակի հրամանատար Խաջիևն իր վրա վերցնելով վաշտի հրամանատարությունը, ետ է մղել հակառակորդի տասնմեկ հակահարձակում, առաջինն է քաղաք մտել, ինքը բարձրացրել կարմիր դրոշը, որի համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 30