Կոնստանտին Արցեուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Արցեուլով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29 (հունիսի 10), 1891
ԾննդավայրՅալթա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 18, 1980(1980-03-18)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Մասնագիտություննկարիչ և օդաչու
Ծնողներհայր՝ Կոնստանտին Արցեուլով, մայր՝ Ժաննա Այվազովսկայա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Order of Saint Vladimir 4th class with swords and bow Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of Saint Stanislaus (House of Romanov) Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «Ի հիշատակ Ռոմանովների արքայատոհմի գահակալման 300-ամյակի» մեդալ Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Konstantin Konstantinovich Artseulov Վիքիպահեստում

Կոնստանտին Կոնստանտինի Արցեուլով (ռուս.՝ Константин Константинович Арцеулов , մայիսի 29 (հունիսի 10), 1891, Յալթա, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1980(1980-03-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս օդաչու, նկարիչ։

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թոռը։ Հայտնի է, որ Այվազովսկու առաջին կինն ամեն ինչ արել է, որ դուստրերը չամուսնանան հայերի հետ։ Ծովանկարչի տաղանդավոր թոռներն, այնուամենայնիվ, որպես մարդ ձևավորվել են իրենց հանճարեղ պապի անմիջական ազդեցության տակ։

Աշխարհում առաջին թռչող սարքերով երկնքում ճախրած, առաջին տիեզերանավերը տիեզերք ճամփած այս խիզախ մարդը առաջամարտիկ էր, նորարար, նախագծող օդաչու, նկարիչ... Իսկ կերպարվեստի ու հայրենասիրության առաջին դասերն Արցեուլովը ստացել է իր հանճարեղ պապից` Թեոդոսիայի արվեստանոցում։

Թոռներից էլ, թերևս, ամենաշատը նա է նման պապին։ Աշխարհում առաջին անգամ նա է ինքնաթիռով ոլորապտույտ կատարել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Արցեուլովը ծնվել է 1891 թվականին մասնագիտությամբ ծովայինների հետնորդ Կոնստանտին Արցեուլովի ընտանիքում։ Պապը՝ Նիկոլայ Արցեուլովն էր, իսկ մայրը Ժաննա Արցեուլովան էր, Հովհաննես Այվազովսկու աղջիկը։

Սովորել է ծովային կադետների կորպուսում (1906 - 1908), ապա ընդունվել աշխատանքի Սանկտ Պետերբուրգում գտնվող ավիացիոն գործարանում, ինչին զուգահեռ սովորել է ամառային դպրոցում և զբաղվել պլաներիզմով (սավառնարվեստ, ճախրարվեստ)։ Իր պատրաստած պլաներով (սավառնակ) թռիչքներ է կատարել։ 1911 թվականին ստացել է օդաչու-ավիատորի դիպլոմ, 1912 թվականին Սևաստոպոլի աերոակումբում աշխատել է որպես հրահանգիչ։

Планер А-5 К.К. Арцеулова в полёте, 1923 г. Узун-Сырт

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին` սկզբում ծառայելով հեծելազորային գնդում որպես դասակի հրամանատար։ 1915 թվականին ռազմական օդաչուի քննություններ է հանձնել, որից հետո ծառայել է 18-րդ կորպուսի ավիացիոն ջոկատում կատարելով մոտ 200 թռիչք։ 1916 թվականին արդեն հաջողությամբ կատարել է 18 մարտական թռիչք։ Նույն թվականին էլ նշանակվել է Սևաստոպոլի ավիացիոն դպրոցի կործանիչ-օդաչուների պատրաստման բաժնի ղեկավար։

Արցեուլովի ծննդյան 100-ամյակին նվիրված ԽՍՀՄ փոստային ծրար (1991)

Հենց այստեղ պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։

Արցեուլովի աշակերտներից է եղել հայտնի օդաչու Վալերի Չկալովը։

Արցեուլովը որպես նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

ինքնաթիռի ոլորապտույտ

Ռազմական ծառայությունը թողնելուց հետո զբաղվել է նկարչությամբ, եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Նկարազարդել է մոտ 50 գիրք, «Техника — молодёжи» թերթի 240 համար, նկարազարդել է նաև «За оборону», «Крылья Родины», «Юный техник», «Моделист-конструктор» թերթերը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К. К. Арцеулов, На заре советского планеризма, Крылья Родины, М, ДОСААФ, 1973, համար 10, էջեր՝ 15, 16 (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Արցեուլով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 150