Կոնստանտինովսկի շրջան (Ամուրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտինովսկի շրջան (այլ կիրառումներ)
Կոնստանտինովսկի շրջան
ռուս.՝ Константиновский район
Կոնստանտինովսկի շրջանի դրոշ Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակմունիցիպալ շրջան[1]
Մտնում էԱմուրի մարզ
ՎարչկենտրոնԿոնստանտինովկա
Հիմնական լեզուռուսերեն
Բնակչություն (2015) 12 628[2]
Խտություն8,15[2]
Տարածք1800[1]
Հիմնադրված է1944[1] թ.
Ժամային գոտիUTC+10[3]
Հեռախոսային կոդ41639
Ավտոմոբիլային կոդ28[4]
konst.amsu.ru

Կոնստանտինովսկի շրջան (ռուս.՝ Константиновский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզում։

Ստեղծվել է 1944 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Կոնստանտինովկա[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը տեղակայված է Զեյսկո-Բուրեինսկայա հարթավայրի հարավում։ Հյուսիս-արևմուտքում և հյուսիսում սահմանակցում է Տամբովսկի շրջանի, արևելքում՝ Միխայլովսկի շրջանի հետ, հարավում, Ամուր գետով անցնում է Չինաստանի հետ պետական սահմանը։ Շրջանի մակերեսը կազմում է 1,8 հազար կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի 1944 թվականի հունվարի 25-ի հրամանով Տամբովսկի շրջանը ապախոշորացնելու ճանապարհով կազմավորվել է Կոնստանտինովսկի շրջանը։

1963-1967 թվականները մտնում էր Տամբովսկի շրջանի կազմի մեջ։

2006 թվականի հունվարի 1-ից Ամուրսկի շրջանի 2005 թվականի սեպտեմբերի 30№ 72-ОЗ որոշման համաձայն[5], շրջանի տարածքում կազմավորվում են 15 մունիցիպալ կազմավորումներ (գյուղական բնակավայրեր)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 12 628 մարդ[2]։ Բնակչության խտությունը կազմում էր 8,15 մարդ/կմ²[2]։

Բնակչության թիվն ըստ տարեթվերի.

1959 1970 1979 1989 2002 2006 2009
11 631 13 612 14 036 16 710 14 847 14 600 14 700
2010 2011 2012 2013 2014 2015
12 986 12 969 12 854 12 730 12 679 12 628

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինովսկի շրջանի համախառն արտադրանքի գերակշիռ մասը կազմում են ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքը՝ 54,9 %-ը։ Այդպիսով շրջանի տնտեսությունը հիմնականում կախված է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման մակարդակից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ռուսաստանի վարչական միավորների մասին վիճակագրական տեղեկություններ Պետական վիճակագրական ծառայության կայքում Արխիվացված 2011-04-08 Wayback Machine (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ռուսաստանի բնակչության վիճակագրական տվյալները Պետական վիճակագրական ծառայության տվյալներով Արխիվացված 2013-10-12 Wayback Machine (ռուս.)
  3. Ռուսաստանի Կառավարության 1992 թվականի հունվարի 8-ի որոշում «Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակի հաշվարկի կարգի մասին»(ռուս.)
  4. Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության «Տրանսպորտային միջոցների պետ-համարանիշերի մասին» հրաման (ռուս.)
  5. «Закон Амурской области от 30.09.2005 № 72-ОЗ. Об установлении границ и наделении соответствующим статусом муниципального образования Константиновского района и муниципальных образований в его составе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինովսկի շրջան (Ամուրի մարզ)» հոդվածին։