Կոնստանդին Ա Բարձրաբերդցի
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Կոստանդին Ա Բարձրաբերդցի (Բարձրբերդցի)(1221-1267), Ամենայն Հայոց կաթողիկոս 1221-ից: Հաջորդել է Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Բարձրաբերդում` Կիլիկիայում: Մահացել է 1267-ի ապրիլի 9-ին Հռոմկլայում: Սկզբնական կրթությունն ստացել է Տարսոնի մոտակայքի Մլիճ վանքում, որը նշանավոր գրչավայր էր, ապա նաև Հռոմկլայի կաթողիկոսարանում: Եղել է Մլիճի, հավանաբար, նաև Բարձարբերդի եպիսկոպոս: Կաթողիկոս է առաջադրվել Կոստանդին պայլի կողմից: 1252-ին հունվարի 22-ին հայրապետը գլխավորել է Զապել թագուհու հուղարկավորության թափորը: Նրա օրոք` 1220-ականներին, ավարտվել է Սսի թագավորական Սուրբ Սոֆիա եկեղեցու կառուցումը: 1247-ին բանագնաց Թեոդոս վարդապետին հայրապետն ուղարկել է մոնղոլ զորապետի մոտ և նրա համաձայնությունը ձեռք բերելով`վերակառուցել Արտազի Սուրբ Թադեի վանքը և հիմնել միաբանություն: Կոնստանդին Ե Բարձրաբերդցին միշտ հավատարիմ է մնացել հայոց մշակութային արժեքներին. Թորոս Ռոսլինին, Հովհաննես Գրչին և ուրիշներին ընդօրինակել է տվել բազմաթիվ ձեռագրեր: Հովանավորել է գրիչներին, ծաղկողներին, հիմնել է Անբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով և նվիրատվություններ կատարել Հովհաննավանքին (1243), Խորանաշատի վանքին (1246), Արցախի Տիրամայր վանքին (1246) և այլն: Կաթողիկոսական գահին Կոնստանդին Ա Բարձրբերդցուն հաջորդել է Հակոբ Ա Կլայեցին: