Կոնոն դը Բեթյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնոն դը Բեթյու (12-րդ դարի կեսեր - 13-րդ դարի առաջին տասնամյակ) - առաջին խոշոր տրուվերը։


Բովանդակություն

[խմբագրել] Պատառիկներ կյանքից

Եղել է պիկարդցի ազնվական։ Մասնակցել է Խաչարաց 3-րդ և 4-րդ արշավանքներին, ինչպես նաև 1204 թվականի Կոստանդնուպոլսի գրավմանը։

[խմբագրել] Ստեղծագործությունը

Կոնոն դը Բեթյուից պահպանվել է մեկ տասնյակ բանաստեղծություն, որոնց մեջ աչքի են ընկնում Խաչակրած արշավանքներին ձոնված երգերը։ Այդ գործերին հատուկ են վառ երանգավորումը, տեմպերամենտը, երբեմն նաև նուրբ քնարականությունը. հատկանիշներ, որոնցով նա կարողացել է դուրս գալ կուրտուզական պոեզիայի կաղապարներից։ Ահա Խաչակրաց արշավանքին նվիրված նրա երգերից մեկի մի տունը.

Աստված բազմել է սուրբ գահին իր տիրական,
Որ տեսնի իր գերեզմանը փրկողներին,
Որոնց հանեց խավար բանտից, երբ ինքնակամ
Ելավ խաչը, որ ավարն է պիղծ թուրքերի։
Կանարգեք այն, եթե թողնենք ոսոխներին,
Եթե ծեր չեք կամ հիվանդ ու թշվառական,
Իսկ առողջ և հարուստ մարդուն ու ջահելին
Անվայել է տանը փակվել կնոջ նման։։[1]
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)


[խմբագրել] Տես նաև`

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ.Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 18-19. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով