Կոնկրեցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթամանգանային կոնկրեցիա

Կոնկրեցիա (լատ.՝ concretio - մակաճում), կուտակում, կլորավուն միներալային առաջացում նստվածքային ապարներում կամ ժամանակակից նստվածքներում։

Կուտակման կենտրոններ կարող են լինել միներալների հատիկները, ապարների, խեցիների բեկորները, ձկների ատամները և ոսկորները, բույսերի մնացորդները։

Ըստ կառուցվածքի հաճախ հանդիպում են կոնցենտրիկ-շերտավոր, կոպիտ շերտավոր, ռադիալ-ճառագայթային կոնկրեցիաներ։ Դրանք սովորաբար կազմված են լինում կալցիումի կարբոնատներից, երկաթի օքսիդներից և սուլֆիդներից, մանգանի միացություններից, գիպսից։ Կոնկրեցիաներ կան տարբեր երկրաբանական ժամանակաշրջանների, ինչպես նաև ժամանակակից լճերի, ծովերի, օվկիանոսների նստվածքներում։

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Годовиков А.А., Степанов В.И. Формы нахождения минералов. М., 2002.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png