Կոնային հատույթ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնային հատույթ ― կոնը (ավելի ստույգ՝ կոնի մակերևույթը) հարթությամբ հատելիս ստացվող կորի անվանումն է։ Կոնային հատույթները ստացել են իրենց անվանումները մոտավորապես մ․թ․ա․ 200 թթ-երին Ապոլոնիուսի կողմից։
[խմբագրել] Կոնային հատույթների տեսակներ
Կան երեք տիպի կոնային հատույթներ՝ հիպերբոլ, էլիպս և պարաբոլ։ Շրջանագիծը կարող է համարվել չորրոդ տիպ կամ էլ էլիպսի մասնակի դեպք։ Շրջանագիծ և էլիպս առաջանում են այն ժամանակ, երբ հատույթից փակ կոր է ստացվում։ Երբ հատող հարթությունը զուգահեռ է կոնի հիմքի մակերեսին, ապա հատույթը շրջանագծային է ստացվում։ Եթե հատող հարթությունը զուգահեռ է կոնի կողերից մեկին, ապա հատույթը պարաբոլ է, որը բաց կոր է։ Մնացած դեպքերում հիպերբոլ է ստացվում, որը նույնպես բաց կոր է։
[խմբագրել] Այլասերված դեպքեր
Կարող են լինել բազմաթիվ այլսերված դեպքեր, երբ հատող հարթությունը անցնում է կոնի գագաթով։