Կոմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմո (Como), լիճ Ալպերի հարավային լանջին, Իտալիայի հյուսիսում, 198 մ բարձրության վրա։ Երկարությունը 50 Կմ է, լայնությունը՝ մինչև 4, 5 Կմ, մակերեսը՝ 146 Կմ2, առավելագույն խորությունը՝ 410 մ։ Կոմոյով է հոսում Ադդա գետը։ Կա նավարկություն, զբաղվում են ձկնորսությամբ։ Ափերին կան առողջարաններ (ամենախոշորներն են Կոմոն և Լեկոն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png