Կողքիսի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կողքիսի ակադեմիա (վրաց.՝ კოლხეთის უმაღლესი რიტორიკული სკოლა), հայտնի է նաև որպես Փազիսի ակադեմիա, մ.թ. 3-4-րդ դարերում Փազիս (ժամանակակից Փոթին) քաղաքի շրջակայքում գոյություն ունեցած բարձրագույն փիլիսոփա-հռետորական դպրոց։

Կողքիսի ակադեմիան հիշատակվում է 4-րդ դարի աղբյուրներում, սակայն կողմնակի աղբյուրները վկայում են դեռ 3-րդ դարավերջից նրա գոյության մասին։ Հայտնի հռոմեացի փիլիսոփա և հռետոր Թեմիստիոսը իր խոսքերից մեկում պատմում է, որ ինքն ու իր հայրը՝ փիլիսոփայության փառաբանված դասախոս Եգանը, իրենց կրթությունը ստացել են Պոնտոսի ծայրամասում՝ Փազիսի մոտ, «մի վայրում, որը մուսաների տաճար էր»[1]։

Թեմիստիոս ծնվել է 317 թվականին, իսկ 345 թվականին արդեն դասախոսում էր Կոստանդնուպոլսում, հետևաբար նա սովորում էր Կողքիսի ակադեմիայում 330-340 թթ., իսկ նաև եթե հաշվի առնենք, որ նույն ակադեմիայիում, Թեմիստիոսի խոսքերով, սովորել է նաև իր հայրը, ապա ակնհայտ է, որ ակադեմիան գոյություն է ունեցել արդեն 3-րդ դարի վերջում։

Ակադեմիայում հռետորաբարնություն, փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա, տրամաբանություն և այլ գիտություններ էին դասավանդում։ Այդտեղ է կրթություն ստացել հայտնի վրացի փիլիսոփա Իոանե Լազին, ով Զաքարիա Վրացի հայտնի գիտնականի հետ դեպի Կոստանդնուպոլիս էր ուղեկցում իր աշակետրին, իսկ հետագայում հայտնի փիլիսոփա Պետրոս Իբերացուն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային մեծ հանրագիտարան
  • Каучхишвили С. Г., Центр риторического образования в древней Колхиде. ; — ВГМГ, т. X-В; 1940; с. 337—340; (վրաց.).
  • Нуцубидзе Ш. Я. История грузинской философии, т. I, 1956, с. 96; (վրաց.).
  • გამსახურდია ს., სწავლა-განათლება ძველ საქართველოში, თბ., 1975;
    Гамсахурдия С., Обучение в древней Грузии, Тбилиси, 1975
  • Очерки истории Грузии.; изд. Мецниереба; т. II. 1988; с. 136.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ф. Вильгельм Введение // Zu: Themistios. Or. 27. -Byzantinischneugriechische Zeitschrift,. — 6, Bd., 1927-28,. — С. c 451-489.