Կողր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կողրի դիագրամը

Կողր, (անգլ.՝ spadix) բույսերի հասկանման ծաղկաքաղը՝ հաստ, մսալի առանցքով, որի վրա խիտ տեղավորված են նստած (առանց ծաղկակալի) ծաղիկները (օրինակ՝ փողաշուշանի, նվիկի, խնկեղեգի)։ Կողրում ծաղիկները զարգանում են հիմքից դեպի գագաթը։ Հիմքի մոտ կա խոշոր (կողրի ընդգրկող), հաճախ վառ գույնի տերև, որը պաշտպանում է Կողրի և գրավում փոշոտող միջատներին։ Երբեմն կողրի բարդ ծաղկաբույլի բաղադրիչ մասն է։ Կողր է կոչվում նաև եգիպտացորենի իգական ծաղկաբույլը, որը բարդ հասկ է։

Gallery[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png