Կողբ (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կողբաքար (այլ կիրառումներ)
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կողբ (այլ կիրառումներ)
Կողբ
Bn.2009,hoktember.JPG
41°10′58″ հս. լ. 44°58′40″ ավ. ե. / 41.182778° հս. լ. 44.977778° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Այլ անվանումներ Կողբափոր, Կողբաքար
Կլիմայի տեսակ Բարեխառն, մեղմ
Բնակչություն 5300 մարդ
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Կողբեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (266 5)
Փոստային ինդեքս 4110
Ավտոմոբիլային կոդ 58
Պաշտոնական կայք www.koghb.am
##Կողբ (Հայաստան) (Հայաստան)
Red pog.png
##Կողբ (Հայաստան) (Տավուշի մարզ)
Red pog.png

Կողբը գյուղ է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Նոյեմբերյանից 4 կմ հեռավորության վրա։ Երևան-ից 195 կմ։ Համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը։ Ներկայումս բնակչությունը 5,300 մարդ է։ Հարևան համայնքներն են Նոյեմբերյանը և Բերդավանը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Գյուղը ունի հարմար աշխարհագրական դիրք և մեղմ կլիմա։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոզմանի լեռնաբազուկով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 800 մետր է։ Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 աստիճան, իսկ տեղումները 600-700 մմ։ Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական։

Պատմություն[խմբագրել]

Ըստ Մովսես Խորենացու, Կողբափոր գավառը գտնվել է Գուգարաց բդեշխության կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար։

Աղբյուր։ Փավստոս Բյուզանդ, Մովսես Խորենացի՝ «Պատմություն Հայոց» 387թ.

Կողբի՝ տարածաշրջանի և Հայաստանի հնագույն բնակատեղի լինելու մասին են վկայում հազարամյակների հնություն ունեցող պատմական հուշարձանները, հին բնակատեղիները, դամբարանները և պեղված նյութերը։ Կողբի մշակույթի կենտրոնում գործում է Կողբի պատմության թանգարանը։


Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից: Կողբափորի պատմությունը այնքան հին է, որ դեռևս կան հետքերը հեթանոսական ժամանակների ավերված կառույցների:

Հայաստանում առաջին գյուղական կուլտուր-տնտեսական արտելը (ՀԷԿ, փայտամշակման կոմբինատ, սղոցարան՝ 1921 թվական), առաջին գյուղական հիվանդանոցը (1920 թվական) և փորձնական անտառտնտեսությունը (1922 թվական) հիմնվել են Կողբում: Մինչև 1928 թվականի դպրոցի շենքի կառուցումը, Կողբում գործել է ծխական դպրոց, ավելի ուշ դասերը անց են կացվել մասնավոր տներում: Այդուհանդերձ գյուղում գիտակրթական մակարդակը եղել ու պահպանվում է բարձր հիմքերի վրա: Շուրջ 5100 բնակչություն ունեցող Կողբում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, երկու գրադարան, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց: Կողբում են գտնվում Նոյեմբերյանի անտառտնտեսությունը, զինվորական զորամասը, «Զիկատար» անտառի ուսուցման տարածաշրջանային կենտրոնը և այլ արտադրական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններ:

Մշակույթ[խմբագրել]

Գործում է Կողբի մշակույթի կենտրոնը, Գեղարվեստի դպրոցը, գործում է թատրոն և տիկնիկայն թատրոն։

Պատմա-մշակութային կոթողներ[խմբագրել]

Մշկավանք[խմբագրել]

Գյուղի հարավային մասում, 3 կմ հեռավորությամբ, Կողբագետի աջ մասում՝ անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա, կառուցված է Մշկավանք (Մշակավանք) եկեղեցին: Պահպանվել են եկեղեցու արևմտյան ճակատին կից գավիթը՝ արևելյան՝ անկյունային մասերի խուցերով: Մշկավանքի կառուցման մասին կոնկրետ թվային տվյալներ չկան, բայց առկա է Վարդան Արևելցու հիշատակությունը 1219 թվականի երկրաշարժի մասին, որտեղ նշվում է Մշկավանքի անվանումը:

Ագեղցի[խմբագրել]

Ագեղցի(5-7 դար) Գյուղատեղի եկեղեցի: Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ագեղցի կոչվող հին գյուղատեղում պահպանվում են եռանավ եկեղեցու դահլիճի կիսավերպատը, արևելյան թևը՝ կիասշրջաաձև խորանով և կից ավանդարներով, մյուս կողմերի պատերը՝ կես բարձրությամբ: Եկեղեցին մուտքեր է ունեցել հարավային և հյուսիսային կողմերից: Պատերի ոչ մեծ հաստությունը, կամարների և թաղերի բացակայությունը, հիմք են տալիս ենթադրելու , որ եկեղեցին եղել է փայտածածկ:

Սուրբ Աստվածածին[խմբագրել]

Սուրբ Աստվածածին, Կողբի կենտրոնական եկեղեցի, , 5-րդ դար պահպանվել են կիսավեր խորանները և երեք գերեզմանաքար: 1936 թվականին եկեղեցին քանդել են:

Տվարաեղցի (Տվարագեղցի)[խմբագրել]

Կողբի տարածքը հարուստ է հատկապես միջնադարյան հուշարձաններով, այդ ժամանակներին հատուկ կառույց է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկ եկեղեցին, որը կիսավեր վիճակում գտնվում է հին գյուղատեղում՝ գետի ձախ ափին: Կանգուն է արևելյան պատը, խորանի գմբեթարդի զգալի մասով: Մյուս կողմերում պատերի մի մասը պահպանվել է տարբեր չափերով: Եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է: Ճանապարհաշինության ժամանակ բացվել և ի հայտ են եկել քարարկղային գերեզմաններ:

Ամուրիների Սար[խմբագրել]

Կողբի արևմտյան բարձունքի վրա է գտնվում խաչարձաններով այս գերեզմանատեղին: Այն հանդիսանում է 30 ամուրի կողբեցիների գերեզմանատեղին, ովքեր կռվելով և փախուստի մատնելով լեզգիներին՝ հետագայում այդ նույն սարի վրա սպանվում են համալրված լեզգի հրոսակների կողմից:

Սպորտ[խմբագրել]

Կողբում սպորտը միշտ եղել է բարձր մակարդակի վրա։ Կողբից են մի շարք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ տարբեր մարզաձևերից։

Հղումներ[խմբագրել]