Կոհեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոհեզիա (լատ.՝ cohaesus — կապված, կցորդված), ֆիզիկական մարմնի մոլեկուլների, ատոմների, իոնների միակցումը ձգողության ուժերի (միջմոլեկուլային փոխազդեցության, ջրածնային կամ քիմիական կապի ուժեր) ազդեցությամբ։ Բնորոշում է տվյալ մարմնի ամրությունը դեֆորմացիայի տվյալ տեսակի (ձգում, սահք) նկատմամբ։ Միջմոլեկուլային և միջատոմային փոխազդեցության ինտենսիվությունը (հետևաբար և Կոհեզիայի ուժերը) հեռավորության աճի հետ կտրուկ նվազում է։ Կոհեզիան առավել ուժեղ է պինդ մարմիններում և հեղուկներում, այսինքն՝ կոնդենսացված ֆազերում, որտեղ միջմոլեկուլային հեռավորությունները փոքր են (մի քանի A կարգի), իսկ գազերում Կոհեզիան աննշան է։ Միջմոլեկուլային փոխազդեցության ինտենսիվության չափը կոհեզիայի էներգիայի Խտությունն է։ Կոհեզիան ադհեզիայի մասնավոր դեպքն է։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png