Կոլոքվիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլոքվիում (լատ.՝ colloguium-խոսակցություն, զրույց), 1. կրթական համակարգում ուսուցողական պարապմունք, որի նպատակն է բացահայտել և բարձրացնել ուսանողների գիտելիքները։ Կոլոքվիումի ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող դասընթացի առանձին մասերը, բաժինները, թեմաները, հարցերը (որոնք սովորաբար չեն մանում սեմինար և այլ պրակտիկ ուսուցողական պարապմունքների թեմաների մեջ), սովորողների ռեֆերատները, նախագծերը և այլ աշխատանքներ։ 2. Գիտաժողով, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png