Կոլումբայնի ավագ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբայնի ավագ դպրոց
Columbine High School
Columbine High School sign.jpg
Հիմնադրված 1973
Տնօրեն Ֆրենք Դեանջելիս
Տիպ Հանրակրթական
Աշակերտներ 1700
Կոորդինատներ 39°36′12″ հս. լ. 105°04′29″ ամ. ե. / 39.603333° հս. լ. 105.074722° ամ. ե.
Հեռախոս 303.982.4400
Ֆաքս 303.982.4401
Էլ. փոստ
Կայք Պաշտոնական կայք
Դասարաններ 9-12
Դպրոցի գրադարանը, որը կառուցվել է սպանություններից հետո
Կոլումբայնի զոհերի հուշահամալիր

Կոլումբայնի ավագ դպրոց (անգլ.` Columbine High School), ամերիկյան ավագ դպրոց տեղակայված Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում:

Պատմությունը[խմբագրել]

Դպրոցը բացվել է 1973 թվականի աշնանը: Առաջին ուսումնական տարում չի ունենցել ավարտական դասարան, ինչը շարունակվում է մինչև 1975 թվականը: Դպրոցը գտնվում է նույնանուն ավանում: Անվանումը ստացել է Կոլորադո նահանգում աճող Կոլումբայն ծաղկի էնդեմիկ տեսակից: Առաջին տնօրենն է եղել ոմն Ջերալդ Դիֆորդը:

Դպրոցի պաշտոնական գույներն են կապույտը և մոխրագույնը: Գույների ընտրության հարցը դրվել էր 1973 թվականին` քվեարկության ճանապարհով, որին մասնակցում էին ապագա աշակերտները։

Դպրոցն հայտնվում է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում 1999 թվականի ապրիլի 20-ին, երբ ավարտական դասարանի աշակերտներ Էրիկ Հարիսը և Դիլան Կլեբոլդը զինված մուտք գործեցին հաստատություն՝ մոտ մեկ ժամվա ընթացքում սպանելով տասներկու աշակերտների և մեկ ուսուցչի, ինչպես նաև վիրավորեցին ևս 23 աշակերտների։ Ոճիրը կատարելուց հետո պատանի մարդասպանները ինքնասպանություն գործեցին։ Պատահարը մինչ օրս համարվում է խոշորագույնը ամերիկյան դպրոցներում կատարված հանցագործությունների մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]