Կոլիզեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Сolosseum from SSW.jpg

Կոլիզեյ (լատիներեն՝ Colosseum) — Հին Հռոմի ամենամեծ ամփիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին:

Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամփիթատրոն (լատիներեն՝ Amphitheatrum Flavium): Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարենից է, նշանակում է` հսկա, մեծ: Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը: Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին:

Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով