Կոլիբրի (ցեղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոլիբրիներից)
Կոլիբրի

Կոլիբրի (լատին․՝ Trochiliformes), կոլիբրիների ընտանիքի (Trochilidae) ցեղ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ամենափոքր թռչուններն են, մարմնի երկարությունը՝ 5, 7—21, 6 սմ, քաշը՝ 16—20 գ։ Արուների փետուրները շատ վառ են, էգերինն ավելի մեղմ են գունավորված։ Թռչում են շատ արագ (մինչև 80 կմ/ժամ)։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են ծաղիկների նեկտարով, սարդերով, միջատներով։ Գիշերը, սննդի անբավարարության և ցրտի ժամանակ ընկնում են թմրության մեջ, նյութափոխանակության ինտենսիվությունը նվազում է, մարմնի ջերմաստիճանը 39—43 °C-ից իջնում է մինչև 14, 5—21 °C։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիբրիները բացառապես Արևմտյան կիսագնդի թռչուններ են։ Ամենաշատը (163 տեսակ) տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձերում։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգեր չեն կազմում, պոլիգամ են, չվող, բույնը կառուցում, թխսում և ձագերին կերակրում է էգը։ Բնադրում են ծառերի, թփերի վրա, առանձին տեսակներ բույնը ծեփում են ժայռերին։ Դնում են 1—2 ձու, թխսում 14—19 օր։ Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 512
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիբրի (ցեղ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիբրի (ցեղ)» հոդվածին։