Կոլբե-Շմիտի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլբե-Շմիտի ռեակցիա, համապատասխան ֆենոլի ալկալիական աղի վրա CO2-ի ազդեցությամբ արոմատիկ օ-օքսիթթուների սինթեզի եղանակ՝ Կոլբե-Շմիտի ռեակցիայի վրա են հիմնված ֆենոլից սալիցիլաթթվի, մ-ամինաֆենոլից պ-ամինասալիցիլաթթվի (ՊԱՍԹ), ß-օքսինավթոլից ß-օքսինավթոնաթթվի և այլ նյութերի արդյունաբերական ստացման եղանակները։ Ռեակցիան մշակել է Ա. Կոլբեն, 1860 թվականին, կատարելագործել է գերմանացի քիմիկոս Ռ. Շմիտը (R. Schmitt) 1885 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 509