Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիան (անգլ.՝ Cognitive Conceptual Therapy) յուրահատուկ հոգեթերապևտիկ մոտեցում է, որն այլ նմանատիպ մոտեցումների (օր․՝ Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ թերապիա) հետ միասին մաս է կազմում կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի։ Վերջինս զարգացվում է կոգնիտիվ և վարքաբանական թերապիաների, էկզիստենցիալ հոգեթերապիայի, կոգնիտիվ լեզվաբանության և նեյրոգիտության կիզակետում։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի գլխավոր գաղափարն այն է, որ մարդու հոգեկան գործունեության հիմնական բնութագրիչը կոնցեպտուալիզացիան է։ Կոնցեպտուալիզացիան մարդու ճանաչողական գործունեության գործընթաց է, որը կոչված է ապահովելու ստացվող տեղեկատվության հասկացումը, ըմբռնումը, ինչպես նաև կոնցեպտների գոյացումը և անձի կոնցեպտուալ համակարգի գոյացումը։ Կոնցեպտուալիզացիան առարկաների և երևույթների որոշակի ձևի ընկալման և տեսլականի կազմավորման գործընթացն է[1]։ Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի տեսամեթոդաբանական հիմքն են կազմում հունական և հռոմեական ստոիկների աշխատանքները, Պարմենիդես Էլեացու գաղափարները գոյի ճանաչելիության վերաբերյալ, Պրոթագորասի գաղափարները առարկաների հոսունության մասին, հին հունական կիրենաիկների հայացքները ճանաչողության և ընկալման մասին, Ժ.Պ.Սարտրի "հիմնարար նախագիծը", Գ.Բաշլյարի նեոռեալիզմը, Կ.Փոփերի երեք աշխարհների տեսությունը, Ռ.Ավենարիուսի էմպրիոկրիտիցիզմը և Ջ.Վիկոյի գաղափարները, Ու.Սահակյանի փիլիսոփայական հոգեթերապիան Ջ.Քելլիի անձնային կառույցների տեսությունը, Ա.Ն.Լեոնտևի անձնային իմաստների տեսությունը, Ս.Մոսկովիչիի սոցիալական պատկերացումների մասին տեսությունն ու Շ.Նադիրաշվիլու սոցիալական դիրքորոշման տեսությունը[2][3][4][5]։

Կենտրոնական դրույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի կոնցեպտուալ համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի կոնցեպտուալ համակարգը հոգեկան միավորների համակարգված ամբողջություն է, սուբյեկտի կողմից արդեն իսկ արտացոլված իրականություն որն էլ կազմում է մտածողության և գիտակցության ինֆորմատիվ հիմքը։ Անձի կոնցեպտուալ համակարգը՝ սուբյեկտի տեսանկյունից իր ներքին և արտաքին աշխարհների բազմամակարդակ և ամբողջական հասկացումը, այդ իսկ մեկնաբանությունների նկատմամբ որոշակի հուզական վերաբերմունքն ու դրանց կոգնիտիվ գնահատականը, ինչպես նաև կենսագործունեության կազմակերպումը այդ իսկ մեկնաբանություններին համապատասխան։ Անձի կոնցեպտուալ համակարգի էությունը, սակայն, չի սահմանափակվում միայն մեկնաբանություններով կամ անձնավորության առանձին կոգնիտիվ-աֆեկտիվ-վարքային կառույցներով։ Անձի կոնցեպտուալ համակարգը ներառում է անձի ողջ ներաշխարհը, նրա մտքերը և իմացությունը, նրա վերաբերմունքը, հույզերն ու ապրումները, երազանքներն ու պլանները, վարքային մոդելները[6]։

Կոնցեպտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպտները մաս են կազմում անձի կոնցեպտուալ համակարգի։ Կոնցեպտը օբյեկտիվ և սուբյեկտիվ իրականության արտացոլանքն է։ Հայտնի է, որ մարդու մտածողությունն իրականացվում է համապարփակ ծածկագրի միջոցով։ Մարդիկ մտածում են կոնցեպտներով, որոնք ծածկագրվում են այդ համապարփակ ծածկագրի միջոցով և կազմում են դրա առարկայական հիմքը։ Այսպիսով՝ կոնցեպտն իրենից ներկայացնում է իրականության արտացոլման և ճանաչողության արդյունք։ Կոնցեպտի հիմնական առանձնահատկություններն են՝

  • այն մարդկային փորձի նվազագույն միավորն է՝ ներկայացված վերջինիս հոգեկանում
  • այն գիտելիքների մշակման, պահպանման և փոխանցման հիմնական միավորն է
  • կոնցեպտ ունի շարժական սահմաններ և կոնկրետ գործառույթներ
  • կոնցեպտը սոցիալական է

Կոնցեպտները գլխուղեղում ներկայացնում են հոգեկանում ողջ աշխարհը՝ այդպիսով իսկ կազմելով նրա կոնցեպտուալ համակարգը։ Ճանաչողության տեսանկյունից կոնցեպտը միավորում է իր մեջ ճանաչողական գործողություններում առաջացող կոնկրետ հոգեվիճակը կամ հուզական ապրումը (Emotional State, Emotional Experience), այդ հոգեվիճակին տրվող գնահատականը կամ պիտակը (Mark/Appraisal) և պատկերացումը կամ իմաստային դիրքորոշումը (Belief)։ Ճանաչողության կոնկրետ գործընթացի արդյունքում, կոնկրետ փորձի ձեռքբերումից հետո, կոնցեպտը ասոցիատիվորեն կապվում է կոնկրետ իրավիճակի (Activating Situation) և դրան ի պատասխան տրվող հակազդման կամ դրա արդյունքում առաջացած մտահանգման և կամ հույզի հետ (Consequence)։ Առավել լայն՝ կոնցեպտը որոշակի հոգեկան համակարգ և կառույց է որն օժտված է կոնկրետ գնոսիոլոգիական և սոցիալական բովանդակությամբ, դերային և նպատակային կողմոնորոշմամբ, ինչպես նաև որոշակի ինքնուրույնությամբ, որն էլ և դրսևորվում է ինտենցիոնալության և օբսեսիվության տեսքով։ [7]

Պատրաստում և վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստումը և վերապատրաստումը կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի ոլորտում իրականացվում է համապատասխան կարճաժամկետ և երկարաժամկետ թրեյնինգային ծրագրերի միջոցով[8][9][10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бегоян А.Н., Джулфакян А.Г., Торосян А.Р. Когнитивно-концептуальная терапия патологического гэмблинга: клиническое исследование эффективности // Теория и практика охраны психического здоровья, Том 2. №1. Март 2016. Стр. 2-17.
  2. Бегоян А.Н. Когнитивно-концептуальная терапия телесного дисморфического расстройства: анализ случая // Теория и практика психотерапии 2015, №5 (9). Стр. 38-48.
  3. Бегоян А.Н. Нейробиологические механизмы когнитивно-концептуальной терапии психотравмы // Материалы Международного молодежного научного форума «ЛОМОНОСОВ-2015» / Отв. ред. А.И. Андреев, А.В. Андриянов, Е.А. Антипов. (Электронный ресурс) — М.: МАКС Пресс, 2015. — 1 электрон. опт. диск (DVD-ROM); 12 см. — Систем. требования: ПК с процессором 486+; Windows 95; дисковод DVD-ROM; Adobe Acrobat Reader.
  4. Бегоян А.Н. Когнитивное конструирование реальности: три техники из когнитивно-концептуальной терапии Արխիվացված 2016-04-05 Wayback Machine / А.Н. Бегоян. - Ер.: Авторское издание, 2014. - 64 с.
  5. Бегоян А.Н. Когнитивно-концептуальная терапия генерализованного тревожного расстройства (анализ случая) // Международный научно-практический и методический журнал «СМАЛЬТА» № 3, 2014; 77-82.
  6. Бегоян А.Н. Анатомия психотравмы: боль, болезнь и исцеление // Психотерапия, №5 (125) 2013г.; стр. 59-62.
  7. Бегоян А.Н. Когнитивно-имажинативное моделирование։ позитивное моделирование предстоящих событий // Психологическое знание в контексте современности։ теория и практика։ сборник статей по материалам III Всероссийской научно-практической конференции с международным участием (18 февраля 2013 года) / под общ. ред. Л.М. Попова, Н.М. Швецова. – Йошкар-Ола։ МОСИ – ООО «СТРИНГ», 2013. –331 с.; 39-42.
  8. Бегоян А.Н. Понятие гештальт-концепта։ Когнитивно-концептуальная терапия // Актуальные вопросы педагогики, психологии, социологии։ Международная научно-практическая конференция / под.ред. Цахаевой А.А и Муртазалиевой М.М.– Махачкала, 2012.– выпуск 1, Том 2; стр. 135-139.
  9. Бегоян А.Н. Превенция и преодоление иррациональных представлений։ техника создания альтернативных оценок раздражителя // Современные подходы к профилактике социально значимых заболеваний. Материалы Международной научно-практической конференции, 22 сентября 2012 г. Махачкала։ ИП Овчинников (АЛЕФ), 2012. - 335 с.; 165-169.
  10. Бегоян А.Н. Концептуальный диссонанс: сущность и патогенные стратегии сглаживания // Много голосов – один мир։ Сборник научных статей молодых ученых, посвященный Всероссийской молодежной научной психологической конференции «Много голосов – один мир» (психология в зеркале междисциплинарного подхода) / под ред. проф. А.В. Карпова. Ярославль։ Изд-во НПЦ «Психодиагностика» 2012. 217 с.; Том I, 29-31.
  11. Бегоян А. Н. Концептуальная психотерапия: основные понятия и интегративный потенциал // Проблемы индивидуального психологического консультирования։ Материалы научно-практической конференции с международным участием. 11–12 февраля 2011 года / отв. ред. К. М. Гайдар, О. П. Макушина; Воронежский государственный университет. – Воронеж ։ Издательско-полиграфический центр Воронежского государственного университета, 2011. – 156 с.; с. 72-79.
  12. Бегоян А.Н. Моделирование и конструирование альтернативных сценарий։ техника “я режиссер” при ломке сценария будущего // Психология сегодня։ сборник научных статей 13-й Всерос. науч.-практ. конф., Екатеринбург, 20-21 апр. 2011 г. / отв. за вып. А.М. Павлова; ФГАОУ ВПО «Рос. гос. проф.-пед. ун-т». Екатеринбург, 2011. 273 с.; с. 10-13.
  13. Бегоян А.Н. Философские истоки концептуальной психотерапии // Интегративная психотерапия сегодня։ Материалы I Международной научно-практической конференции (26-27 ноября 2009 г.) / Под ред. Р.А. Погосяна – г.Ереван։ Изд-во “Кавказский центр ирановедения”, 2010 – 22 с; с. 23-28.
  14. Бегоян А.Н. Введение в концептуальную психотерапию // Психотерапия, №6 (90) 2010г.; стр. 50-54.
  15. Бегоян А.Н. Античнофилософские истоки концептуальной психотерапии // Философские вопросы естественных, технических и гуманитарных наук։ сборник статей Международной научной конференции։ в 5 т. / под ред. Е.В.Дегтярева, Д.А.Теплых. – Магнитогорск։ МаГУ, 2009. – Вып. 4. – Т.3. – 155 с.; с. 141-145.
  16. Arakelyan, T.A. & Begoyan, A.N. Arman Begoyan’s cognitive-conceptual therapy: an overview and some techniques. Scripta Neophilologica Posnaniensia. Tom XIV, strony: 225-236. DOI 10.7169/snp.2014.14.16.
  17. Begoyan, A.N. An Anatomy of Psycho-trauma: Pain, Illness and Recovery. International Journal of Psychotherapy: 2014, Vol. 18, No. 3, pp. 41–51.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бегоян А.Н. Когнитивное конструирование реальности: три техники из когнитивно-концептуальной терапии Արխիվացված 2016-04-05 Wayback Machine / А.Н. Бегоян. - Ер.: Авторское издание, 2014. - 64 с.
  2. Бегоян А.Н. Античнофилософские истоки концептуальной психотерапии // Философские вопросы естественных, технических и гуманитарных наук: сборник статей Международной научной конференции: в 5 т. / под ред. Е.В.Дегтярева, Д.А.Теплых. – Магнитогорск: МаГУ, 2009. – Вып. 4. – Т.3. – 155 с.; с. 141-145.
  3. Бегоян А.Н. Введение в концептуальную психотерапию // Психотерапия, №6 (90) 2010г.; стр. 50-54.
  4. Бегоян А.Н. Анатомия психотравмы: боль, болезнь и исцеление // Психотерапия, №5 (125) 2013г.; стр. 59-62.
  5. Arakelyan, T.A. & Begoyan, A.N. Arman Begoyan's cognitive-conceptual therapy: an overview and some techniques. Scripta Neophilologica Posnaniensia. Tom XIV, strony: 225–236. DOI 10.7169/snp.2014.14.16
  6. Бегоян А.Н. Концептуальная система личности // Интегративная психотерапия сегодня: Материалы I Международной научно-практической конференции (26-27 ноября 2009 г.) / Под ред. Р.А. Погосяна – г.Ереван: Изд-во “Кавказский центр ирановедения”, 2010 – 22 с; с. 15-22.
  7. Бегоян А.Н. Понятие гештальт-концепта: когнитивно-концептуальная терапия // Актуальные вопросы педагогики, психологии, социологии: Международная научно-практическая конференция / под.ред. Цахаевой А.А и Муртазалиевой М.М.– Махачкала, 2012.– выпуск 1, Том 2; стр. 135-139.
  8. «"Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «"Խաղամոլության կոգնիտիվ-վարքաբանական թերապիա"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  10. «"Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա" երկարաժամկետ թրեյնինգային ծրագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.