Կնոջ երեք տարիքները և Մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ երեք տարիքները և Մահը
Die drei Lebensalter und der Tod
տեսակգեղանկար
նկարիչՀանս Բալդունգ
տարի1509-1511
բարձրություն48,2
լայնություն32,7
ուղղությունհյուսիսային Վերածնունդ[1]
ժանրայլաբանություն և նյու
նյութտախտակ, յուղաներկ
գտնվում էՊրադո թանգարան[2], Գերմանիա[1] և Մադրիդի թագավորական պալատ[3]
հավաքածուՊրադո թանգարան
սեփականատերՖերդինանդ VII[3]
հիմնական թեմաAges of Man?
կայք
Ծանոթագրություններ
 The Ages of Man and Death (Hans Baldung) Վիքիպահեստում

Կնոջ երեք տարիքները և Մահը (գերմ.՝ Die drei Lebensalter und der Tod), Հանս Բալդունգի նկարը[4]։

Նկարիչը համախմբել է երեք ֆիգուրներ ձախակողմյան մասում, իսկ աջը թողեց ամբողջությամբ նվիրված մահվան։ Այսպիսով, նկարը զրկված է այն ծավալային համաչափությունից և հարաբերությունից, որին այդքան ձգտում էր Դյուրերը։ Հակառակ դրան նկարում առկա է շարժումը ծեր կնոջ և շղարշի տեսքով արագորեն քայլ անելով դեպի Մահ։ Շղարշը բռնում է երեխան՝ կտավի ձախակողմյան մասում, հետո նա բարձրանում է վերև և երիտասարդ կնոջ ձեռքի միջով սահում է առաջ, անցնելով Մահվան ձեռքի միջով, անհետանում է զարգանալով աջակողմյան մասում։

Մեկնաբանություններից մեկում շղարշը երիտասարդ կնոջը հաղորդում է անբարոյականի տեսք, քանի որ նրանք այդ ժամանակ պարտավոր էին կրել շղարշներ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են օրինակ Ստրասբուրգը։ Մյուս կողմից կույս Մարիամը, ինչպես և Եվան Վեներայի հետ հաճախ նկարներում պատկերվում էին շղարշով։ Դրա համար էլ քիչ հավանական է, որ Բալդունգայի ժամանակակիցները շղարշն ընդունեին որպես ակնարկ ամենահին մասնագիտության ներկայացուցչի ներկայությունը կտավում։ Մյուս կողմից շղարշը ըստ ավանդույթի ծածկում է ծոցը, իսկ մյուս կողմից հանդիսանում է կապող օղակ երեխայի, կնոոջ և Մահվան մեջ։ Այդ օղակը ավելացնում է ծեր կինը՝ մեկ ձեռքով մի կողմ տանելով Մահվան ձեռքը, մյուսով բռնելով հայելին։

Այդ կերպ բոլոր կերպարները կտավում կապված են մեկի մյուսի հետ։ Առաջանում է որոշակի պարի զգացողություն, որի ընթացքում պարում են ձեռքերը չբռնած, բայց օգտագործում են շղարշ։

Կնոջ երեք տարիք և Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-ages-and-death/d5ef2c3e-48d1-40a8-8bb7-745314a1197c
  3. 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  4. «The Ages of Woman and Death - The Collection - Museo Nacional del Prado». www.museodelprado.es. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.