Կյորելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյորելե, ծովափնյա հայաբնակ ավան Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Ագչեապա գավառում։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կյորելեի հայերը գաղթել են Թամզարայից և Շապին Գարահիսարից։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Լուսավորիչ, հիմնված 1886 թվականին) և երկսեռ վարժարան՝ 80 աշակերտով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490