Կկուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կկուից)

Կկուներ, իսկական կկուներ (լատին․՝ Cuculi), կկվանմանների կարգի թռչունների ենթակարգ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին չափի թռչուններ են, կտուցը թեթևակի ցած է թեքված։ Պոչը երկար է, աստիճանաձև։ Փետուրները կարճ են, ամուր, մոխրագույն, սև, սպիտակ կամ դարչնագույն։ Ապրում են ծառերի, թփերի միջավայրում։ Որոշ մասը մոնոգամ է, կան նաև պոլիգամներ։ Կկուներից շատերը բներ են պատրաստում և թխսում սեփական ձվերի վրա։ Բնային մակաբույծ տեսակները ձվերը դնում են հարևան թռչունների բներում և չեն թխսում։ Ապրում են ամենուրեք, բացի Անտարկտիդայից։ Հայտնի է 1 ընտանիք, 38 սեռ, 128 տեսակ։ Հայաստանում տարածված է սովորական կկուն (Cuculus conorus

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Հանրագիտարան


Ընթերցե՛ք «կկուներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 485