Կլուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլուե (Clouet) կամ ժանե (Janet), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նկարիչների ընտանիք։

  • ժան Կլուե Ավագը (ծն. թ. անհտ.- մոտ 1500 թ.) նույնացվում է, այսպես կոչված, Մուլենի վարպետի հետ։ Ապրել է Բրյուսելում (մինչև 1475 թ.-ը) և Մուլենում։ Ֆրանսիական վաղ ռեալիզմի ոգով կատարված նկարների հեղինակ է։
  • ժան Կլուե Կրտսերի (մոտ 1475, Նիդեռլանդներ — մոտ 1540/41, Փարիզ) դիմանկարներին բնորոշ են բնութագրումների հստակությունը, անշարժ կեցվածքների հանդիսավոր միակերպությունը, վառ, մաքուր երանգները, կատարման մանրանկարային ստուգությունը։ Հայտնի է նաև խիստ գրաֆիկական բնույթի գծանկարներով (Մադամ դը Լոթրեկի դիմանկարը, Կոնդե թանգարան, Շանտիյի)։ Եղել է Ֆրանցիսկ I թագավորի «առաջին նկարիչը» (1523-ից)։
  • Ֆրանսուա Կլուե (1505-ի և 1510-ի միջև, Տուր —1572, Փարիզ), ժան Կլուեի որդին և աշակերտը, 1540-ից Ֆրանցիսկ I-ի և նրա հաջորդների պալատական նկարիչը։ Հագեցած գուներանգով և ազատ կառուցվածքով Ֆրանսուա Կլուեի դիմանկարներին (Հենրի II, 1559, Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա, Եղիզաբեթ Ավստրիացի, մոտ 1571, Լուվր, Փարիզ) հատուկ են վառ բնութագրումները, ներկայանալի կեցվածքների վեհասքանչ հանգստությունը, շքեղորեն նկարված զգեստները։ Ստեղծել է նաև զուսպ, նրբագեղ գծանկարներ (Կառլոս IX, 1566, Մադամ դը Անդելո, երկուսն էլ՝ Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։ Կլուեների դիմանկարչական արվեստը ֆրանսիական վերածննդի գագաթներից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484