Կլիստրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիստրոնի տյուբ՝ Ավստրիալիայում գտնվող Կանբերայի խորը տիեզերքի հաղորդակցական համալիրում (CDSCC)

Կլիստրոն (հուն.՝ κλυσ- - «ալեբախություն» և «էլեկտրոն»), գերբարձր հաճախականությամբ էլեկտրավակուումնային սարք, որում էլեկտրոնների հաստատուն հոսքի փոխակերպումը փոփոխականի ըստ խտության կատարվում է գերբարձր հաճախականությունների ծավալային ռեզոնատորի էլեկտրական դաշտի միջոցով էլեկտրոնների արագությունների նախնական մոդուլացմամբ և գերբարձր հաճախականությունների դաշտից ազատ Դրեյֆի տարածությունում թանձրուկների տեսքով էլեկտրոնների հետագա խմբավորմամբ։

Լինում են բացվածքով և անդրադարձիչ։ Բացվածքով Կլիստրոնում էլեկտրոնները հաջորդաբար թռչում են ծավալային ռեզոնատորների (մուտքի և ելքի) բացակներով։ Մուտքի ռեզոնատորում կատարվում է էլեկտրոնների արագությունների մոդուլացում։ Ելքի ռեզոնատորում գերբարձր հաճախականությունների էլեկտրական դաշտի հետ փոխազդեցության հետևանքով էլեկտրոնների մեծ մասն արգելակվում է, և դրանց կինետիկ էներգիայի մի մասը փոխակերպվում է գերբարձր հաճախականությունների տատանումների էներգիայի։ Անդրադարձիչ Կլիստրոնում էլեկտրոնների հոսքն անցնելով ծավալային ռեզոնատորի բացակով, մոդուլացվում է գերբարձր հաճախականությունների էլեկտրական դաշտով, այնուհետև ընկնում անդրադարձիկի արգելակող դաշտը, ետ մղվում այդ դաշտի կողմից և կրկին անցնում ծավալային ռեզոնատորի բացակով հակառակ ուղղու բացվածքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png