Կլերենս Աշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլերենս Դուգլաս Աշեր
Clarence Douglas Ussher
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1870(1870-09-09)[1]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ավրորա, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 20, 1955(1955-09-20)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մասնագիտությունմիսիոներ և բժիշկ
ԱշխատանքԲժիշկ, միսիոներ
ցեղասպանության ականատես
ԱմուսինԷլիզաբեթ Բերոուզ Աշեր

Կլերենս Դուգլաս Աշեր (անգլ.՝ Clarence Douglas Ussher, սեպտեմբերի 9, 1870(1870-09-09)[1], Օրորա (Իլինոյս), Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 20, 1955(1955-09-20)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, միսիոներ և Հայոց ցեղասպանության ականատես։

Եղեռնի տարիներին միսիոներական աշխատանքներ է տարել Վանի նահանգում, որտեղից միջազգային հանրությանն է հաղորդել այնտեղ կատարվող ջարդերի, մասնավորապես՝ 55 000 հայերի կոտորածի մասին[2][3]։

Վանի կոտորածներից հուշերի հիման վրա 1917 թվականին Աշերը հրատարակել է «Ամերիկյան բժիշկը Թուրքիայում։ Պատերազմի և խաղաղության մեջ ունեցած արկածների պատում» հուշագրական աշխատությունը, որը մինչև օրս համարվում է ցեղասպանության առավել մանրամասն գրված վկայություններից մեկը։

Աշերը բացահայտորեն մեղադրում էր թուրքական կառավարությանը՝ վերջինիս արարքները որակելով որպես ցեղասպանություն, հայ ժողովրդի համակարգված բնաջնջում։

Աշերի կերպարն առկա է Ատոմ Էգոյանի «Արարատ» դրամայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akcam, Taner (2012). The Young Turks' Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire. Princeton, New Jersey: Princeton University Press. էջեր xv-xix. ISBN 9780691153339.
  • Balakian, Peter (2009). The Burning Tigris. HarperCollins. ISBN 0061860174.
  • Bloxham, Donald (2005). The Great Game of Genocide: Imperialism, Nationalism, and the Destruction of the Ottoman Armenians. Oxford University Press. ISBN 9780191500442.
  • Kévorkian, Raymond H. (2011). The Armenian genocide : a complete history (Reprinted. ed.). London: I. B. Tauris. ISBN 1-84885-561-3.
  • Lieberman, Benjamin (2013). The Holocaust and Genocides in Europe. A&C Black. էջեր 51–56. ISBN 9781441194787.
  • Ussher, Clarence D. (1917). An American Physician in Turkey: A Narrative of Adventures in Peace and War (PDF). Boston and New York: Houghton Mifflin Company.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ռուբենշտայն, Ռիչարդ Լ. (2010). Ջիհադ և ցեղասպանություն (1-ին հրտ. ed.). Լենհեմ: «Ռոման ընդ Լիթլֆիլդ փաբլիշերս». էջ 51. ISBN 0742562026.
  3. Լ. Ջեյկոբս, Սթիվեն (Հունիսի 30, 2009). Ցեղասպանության դիմագրավում։ Հուդդիզմ, քրիստոներություն և իսլամ. էջ 130. ISBN 9780739135907.