Կլաուստրոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլաուստրոֆոբիա (լատ.՝ claustrum – «փակ տարածք» և հին հուն.՝ φόβος – վախ), վախ փակ տարածությունից: Ֆոբիայի ամենատարածված տեսակներից է: Կլաուստրոֆոբիա ունեցող մարդը հիմնականում վախենում է նեղ տարածությունից, այն պաշտպանական ռեակցիա է, որը տեղի է ունենում կյանքին սպառնացող պայմաններում:

Փոքր սենյակ, փակ սենյակ, ավտոմեքենա, թունել, վերելակ, քարանձավ` սրանք հիմնական այն տեղերն են որից վախենում է կլաուստրաֆոբիայով տառապող մարդը: Սակայն այդ ֆոբիան ունեցողը ավելի շատ ոչ թե վախենում է այդ տարածքներից, այլ վախենում է, թե ինչ կլինի իր հետ, եթե հայտնվի այդպիսի վայրում: