Կիսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիսում, օրգանիզմների ու բջիջների բազմացման եղանակ։ Բակտերիաների կիսում իրականանում է ընդլայնական միջնապատերի առաջացումով, որին նախորդում է նուկլեոտիդի ԴՆԹ-ի թելիկների կրկնապատկումը (ոեպլիկացիա)։ Բջջային կորիզով օժտված միաբջիջ կենդանիների և ջրիմուռների կիսման միաժամանակ անսեռ բազմացում է։ Կիսումը կարող է ընթանալ և՛ ակտիվ, և՛ հանգստի վիճակում (ցիստավորված)։

Միաբջիջ օրգանիզմներում (առանձին բացառությամբ) կիսումն իրականանում է որպես միտոզ։ Նրան նախորդում է ԴՆԹ-ի ռեպլիկացիան և քրոմոսոմների կրկնապատկումը։ Բազմաբջիջ օրգանիզմների բջիջների կիսումն ընկած է անհատական զարգացման՝ օնտոգենեզի և սեռական բազմացման հիմքում։

Բազմաբջիջ բույսերի և կենդանիների օրգանիզմում առաջ են եկել բազմացման այլ եղանակներ, օրինակ, բողբոջումը։ Բազմաբջիջ կենդանիներից կիսման ճանապարհով բազմացումը բնորոշ է որոշ թարթիչավոր որդերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png