Կիսաֆաբրիկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիսաֆաբրիկատ, աշխատանքի արդյունք, որը մինչև անձնական կամ արտադրական օգտագործման համար պիտանի պատրաստի արտադրանք դառնալը պետք է անցնի մշակման մեկ կամ մի քանի փուլ։

Լինում է՝

  • սեփական արտադրության
  • գնովի։

Առաջինին վերաբերում են լրիվ չմշակված աշխատանքի արդյունքները, որոնք պատրաստված են մի արտադրամասում և պետք է մշակվեն մյուսներում (սև և գունավոր մետաղների, քիմիական մանրաթելերի նախապատրաստուկներ և այլն)։

Գնովի կիսաֆաբրիկատները ստացվում են կոոպերատիվ մատակարարումով (օրինակ, ձուլման գործարաններում արտադրված ձուլածո հենոցները կիսաֆաբրիկատնր են հաստոցաշինական գործարանների համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 447