Կիսանախագահական Հանրապետություն
Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝
- հանրապետություններ,
- միապետություններ:
[խմբագրել] Հանրապետություն
Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին: Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝
- նախագահական,
- պառլամենտական,
- խառը կամ կիսանախագահական:
[խմբագրել] Կիսանախագահական հանրապետություն
Կիսանախագահական կառավարման համակարգերը շատ տարածված են: Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝
- նախագահական-խորհրդարանական,
- խորհրդարանական-նախագահական:
Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում: նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչջ սահմանադրական բարեփոխումները՝ 2005թ. նոյեմբերի 27-ին: Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ: Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի: Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին: