Կիսահաղորդչային նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիսահաղորդչային նյութեր, էլեկտրոնային սարքերի պատրաստման համար կիրառվող կիսահաղորդիչներ։ Լինում են՝

  • իոնային
  • էլեկտրոնային

Իոնային կիսահաղորդչային նյութեր[խմբագրել]

Հաղորդականությունը պայմանավորված է իոններով, և էլեկտրական հոսանքի առկայության դեպքում փոխվում են նյութի կազմությունն ու կառուցվածքը։ Այդ պատճառով իոնային կիսահաղորդչային նյութերը սարքերի պատրաստման համար պիտանի չեն։

էլեկտրոնային կիսահաղորդչային նյութեր[խմբագրել]

Հոսանքակիրներն էլեկտրոններն են, ուստի նրանցում էլեկտրական հոսանքը չի ուղեկցվում նյութի տեղափոխությամբ։

Կիսահաղորդչային նյութերը բաժանում են մի քանի հիմնական տարատեսակների՝

  1. Պարզ/ատոմական պարզ կիսահաղորդչային նյութեր. Մենդելեևի պարբերական աղյուսակի միայն 12 տարրերն են , որոնցից մեծ կիրառություն ունեն գերմանիումը (Ge) և սիլիցիումը (Si)։ Այս կիսահաղորդիչներում էլեկտրոնների շարժունությունը բավական մեծ է (սիլիցիումինը 1400 սմ^2/վ*վրկ. գերմանիումինը՝ 3600 սմ^2/վ*վրկ) ։

Սիլիցիումից և գերմանիումից պատրաստում են դիոդներ, տրանզիստորներ, ինտեգրալային միկրոսխեմաներ և այլն։ Մոլեկուլային ցանցով պարզ կիսահաղորդչային նյութերից մեծ կիրառություն ունեն 6-րդ խմբի տարրերը՝ ծծումբը (Տ), սելենը (Se) և թելուրը (Te), իսկ 5-րդ խմբից՝ ֆոսֆորը (P) և արսենը (As)։ Սելենը, որը խոռոչային կիսահաղորդիչ է, սպեկտրալ զգայնությամբ մոտ է մարդու աչքին և ֆոտոէլեմենտներում գործածվող հիմնական նյութերից է։

  1. Կիսահաղորդչային նյութեր են նաև A^XB^8-X տեսակի միացությունները, որտեղ A-ն X խմբի տարր է, B-ն՝ (8— X) խմբի։ Այսպիսի միացություններից A^1B^v11 տեսակին են պատկանում AgCl, CuBr, KBr, LiF ևն նյութերը, որոնք դեռևս լայն կիրառություն չունեն։
  2. A^11B^Vi տեսակի միացությունների խմբին են պատկանում երկրորդ խմբի մետաղների սուլֆիդները, թելուրիդները, սելենիդները և օքսիդները։ Այս կիսահաղորդչային նյութերը օգտագործվում են զգայուն ֆոտոդիմադրություններ, ֆոտոէլեմենտներ, տարրական մասնիկների դետեկտորներ և այլ սարքեր պատրաստելու համար։
  3. A^IIIB^v տեսակի միացությունները կիսահաղորդչային ամենակարևոր նյութերից են։ Սրանք երրորդ խմբի երկրորդ ենթախմբի տարրերի անտիմոնիդները, արսենիդները, ֆոսֆիդներն ու նիտրիդներն են։ Այս նյութերի բյուրեղային ցանցն ունի տետրաէդրական փուլեր։
  4. Կարևոր նշանակություն ունեն նաև A^IVB^IV (SiC, SiGe), AIvBvI (PbS, PbSe, PbTe), AnBv1 (CuS, CuO, Cu20), AnBVI (CdSb, ZnSb) և այլ միացությունները։
  5. Կիրառման մեծ հեռանկարներ ունեն ավելի բարդ՝ A^XB1^8-XB2^8-x, A1^XA2^XB^8-X տեսակի միացությունները և պինդ լուծույթները (GaAsP, InGaSb, ZnCdSeTe)։
  6. Կիսահաղորդչային էլեկտրոնիկայում լայն կիրառություն ունեն հեղուկ կիսահաղորդիչները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png