Կիպրոսի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզուները երկուսն են՝ հունարենը և թուրքերենը[1]։ Բուն Կիպրոսից անջատված Հյուսիսային Կիպրոսը (ՀԿԹՀ) թուրքերենը պաշտոնականացվեց որպես պետական լեզու 1983 թվականի սահմանադրությամբ։ Ամենօրյա լեզու (մայրենի լեզու) է համարվում հունարենը հույն կիպրացիների համար, և թուրքերենը թուրք կիպրացիների համար։

Կիպրոսում կան երեք «կրոնական խմբեր», որոնք ճանաչվել են Սահմանադրությամբ. դրանցից երկուսն ունեն իրենց սեփական լեզուները։ Առաջինը հայերենն է (հայերի լեզուն), երկրորդը կիպրական արաբերենն է (Մարոնիների լեզուն)։ Հաճախ այդ երկու լեզուների կողքին է դասվում Կուրբետչա լեզուն (Կուրբետների լեզուն), սակայն այն լայն կիրառություն չունի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Constitution of the Republic of Cyprus (PDF). 1960. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին. :art. 3, § 1
  2. Hadjioannou, Xenia; Tsiplakou, Stavroula; Kappler, Matthias (2011). "Language policy and language planning in Cyprus". Current Issues in Language Planning (Routledge) 12 (4): 503–569.