Կիմ Յան Չժու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Յան Չժու
Ծնվել էդեկտեմբերի 30, 1957(1957-12-30) (66 տարեկան)
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունDaegu Sangwon High School?
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Կիմ Յան Չժու (հանգիլ` 김영주, լատինատառ տարբերակ` Kim Young-Joo, դեկտեմբերի 30, 1957(1957-12-30)), հարավկորեացի ֆուտբոլային մրցավար։ Առաջին հարավկորեացի մրցավարն է, որը վարել է ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպում։ Սպասարկել է 2002 թ. աշխարհի առաջնության խմբային փուլի Բրազիլիայի ու Թուրքիայի միջև հանդիպումը, իսկ ավելի վաղ՝ նաև 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթի երեք հանդիպումներ, այդ թվում նաև՝ Մեքսիկայի ու Միացյալ Նահանգների միջև կիսաեզրափակիչ հանդիպումը։ Վարում է Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Չինաստանի և Իրանի առաջնությունների հանդիպումներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]