Կիմ Կի Դուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Կիմ Կի Դուկ
김기덕
Kim Ki-duk.jpg
Կիմ Կի Դուկ
Ընդհանուր տեղեկություններ

Բնօրինակ անուն ազգանուն

김기덕
Ծնվել է Դեկտեմբեր 20, 1960
Սոբյոնի, Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգություն կորեացի
IMDb ID 1104118
ԿինոՊոիսկ ID 377865
Պաշտոնական կայքէջ

Կիմ Կի Դուկ (կոր.՝ 김기덕, դեկտեմբերի 20, 1960, Սոբյոնի, Հարավային Կորեա, Կորեացի կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Սոբյոնի գյուղում, Հարավային Կորեա։ Ազգությամբ կորեացի։ Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Սեուլ, որտեղ նրա սկսել է հաճախել գյուղատնտեսական դպրոց։ Չավարտելով ուսումը՝ նա 17 տարեկանից աշխատել է գործարանում։

20 տարեկանում զորակոչվել է բանակ։ 5 տարի ծառայել է կորեական ծովային հետևակում, այնուհետև երկու տարի անցկացրել է կույրերի եկեղեցում՝ նպատակ ունենալով դառնալ հոգևորական։ Այդ ընթացքում մեծացել է գեղանկարչության նկատմամբ նրա հակումը և նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1990-1992 թվականներին ուսումնասիրել է կերպարվեստ։

Որոշ ժամանակ նա ճանապարհորդել է Եվրոպայում՝ հանդես գալով որպես նկարիչ։ Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի Կոկորդիլոս ֆիլմն է։

Իր կինոկարերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Տարի Անվանում
1996 Կոկորդիլոս
1998 Վայրի կենդանիներ
1998 Հյուրանոց "Թռչնի Բույն"
2000 Կղզի
2000 Իրական արկած
2001 Հասցեն անհայտ
2001 Վատ տղան
2002 Առափնյա պաշտպանը
2003 Գարուն, ամառ, աշուն... և կրկին գարուն
2004 Սամարիթյան աղջիկը
2004 Դատարկ տուն
2005 Աղեղ
2006 Ժամանակ
2007 Հոգոց
2008 Երազանք
2008 Գեղեցիկը
2008 Չմոնտաժված Ֆիլմ

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են