Կիլտսի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալվածքի ճակատային հատվածը նախքան վերանորոգումը․ 2007թ․
Շինության տեսքը աջից
Շինության տեսքը ձախից

Կիլտսի դաստակերտ (էստ.՝ Kiltsi mõis, գերմ.՝ Schloß Aß, Schloss Ass, Gilsenhof) — ասպետական դաստակերտ Էստոնիայի Լյաենե-Վիրումաա շրջանի Վեյկե-Մաառյա կոմսությունում։

Պատմություն[խմբագրել]

Կիլտսի դաստակերտի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1466թ․–ին։ Դաստակերտը կառուցվել է 14-ից 15–րդ դարերում։ Սկզբնական շրջանում ամրոցը տնօրինել է Կիլտսենների ընտանիքը, որոնց անունով էլ ամրոցը մնացել է պատմության մեջ։ 17–րդ դարում դաստակերտի տնօրինությունը ստանձնել են համապատասխանաբար Ասերիան, Ուեխկուլ,Զոյեգ, Մանտեֆուլ, Ռոշեն ընտանիքները։ 1784թ․–ին դաստակերտի սեփականատեր է դարձել Գերման Յոհան ֆոն Բենկենդորֆը, ում օրոք կալվածքի շուրջ կառուցվել է քարե պարիսպ։ 1816թ․–ին դաստակերտը տնօրինում էր ճանապարհորդ Իվան Ֆեոդորովիչը, այնուհետև մինչև 20–րդ դարը՝ նրա ժառանգները։ Դաստակերտի վերջին մասնավոր սեփականատերը եղել է Ալֆրեդ ֆոն Իքսկյուլ–Գիլդենբանդը։ [1]

Կալվածքը[խմբագրել]

Սկզբնական շրջանում Կիլտսի դաստակերտը եղել է տեղական իշխանի նստավայրը։ Լիվոնյան պատերազմի ընթացքում փոքրիկ ամրոցը ամբողջովին ավերվել է։ 1790թ․–ին ամրոցի փլատակների վրա կառուցվել է վաղ դասական ոճի առանձնատուն։ Ավելի ուշ շինությանը առավել ահարկու տեսք տալու համար ամբողջովին ձևափոխվել են ամրոցի երկու թևերը, և այդ ժամանակ է, որ այնտեղ հայտնվել են Բենկենդորֆների և Բրևերների զինանշանները։ 1920թ․–ին շինությունը վերածվել է դպրոցի։

Պատկերներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ants Hein Kiltsi mõis. Võsupere, VR Kirjastus 2011.