Կիժներ-Վոլֆի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիժներ-Վոլֆի ռեակցիա, կարբոնիլխմբի ( >C= Օ) վերականգնումը մեթիլեն-խմբի ( >CH2)։ Դրա համար ալդեհիդը կամ կետոնը փոխարկում են հիդրազոնի, որը հիմքի առկայությամբ ճնշման տակ տաքացնելիս տարրալուծվում է՝

RR՛C = O + H2N - NH2 → RR՛C = N-NH2 → RR՛CH2+ N2։

Հետագայում ավելի հաճախ կիրառել են Կիժներ-Վոլֆի ռեակցիայի այլ տարբերակը՝ երբ ալդեհիդը կամ կետոնը, հիդրազինի ավելցուկը և կծու կալիումը տաքացնում են բարձրաեռ լուծիչում (դի-կամ տրիմեթիլենգլիկոլում), 180—200°C-ում։ Ռեակցիան կարելի Է կիրառել կարիոնիլային այնպիսի միացությունները վերականգնելու համար, որոնք զգայուն են թթուների նկատմամբ (հմմտ. Կլեմմենսենի ոեակցիա)։ Եղանակը մշակել են Ն. Ս. Կիժները, 1911-ին, և գերմանացի քիմիկոս Լ. Վոլֆը, 1912-ին (անգլ.՝ L. Wolf, 1857-1919

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png