Կզըլ-Օրդայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կզըլ-Օրդայի մարզ
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ղազախստան, ԽՍՀՄ
ԿարգավիճակՂազախստանի մարզ
Մտնում էՂազախստան
ՎարչկենտրոնԿզըլ-Օրդա
Բնակչություն727 990 մարդ
Տարածք226 019 կմ²
Հիմնադրված էհունվարի 15, 1938 թ.
Սահմանակցում էԿարագանդայի մարզ, Ակտոբեի շրջան և Հարավ-Ղազախստանյան մարզ
Ժամային գոտիUTC+6, Asia/Qyzylorda?[1] և UTC+5
ISO 3166-2 կոդKZ-43
Փոստային ինդեքսներ120000
Ավտոմոբիլային կոդN,11
gov.kz/memleket/entities/kyzylorda(ղազախ.)

Կզըլ-Օրդատի մարզ (ղազ.՝ Қызылорда облысы, قىزىلوردا وبلىسى; ռուս.՝ Кызылординская область), Ղազախստանի կազմում։ Կազմվել է 1938-ի հունվարի 15-ին։ Գտնվում է հանրապետության հարավում։ Տարածությունը 228, 1 հզ. քկմ է, 566 հզ. բն. (1979)։ Բաժանվում է 8 վարչական շրջանի, ունի 3 քաղաք, 9 քտա։ Կենտրոնը՝ Կզըլ-Օրդա։ 1967-ի օգոստոսի 21-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գտնվում է Սիրդարյայի ստորին հոսանքում (Արալյան ծովից արևելք), հիմնականում Թուրանի դաշտավայրի սահմաններում (50—200 մ բարձրությամբ)։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3, 5 °C-ից -19, 8 °C է, հուլիսինը՝ 25, 9 °C-ից 28, 2 °C, տարեկան տեղումները՝ 100—175 մմ, վեգետացիոն շրջանը՝ 168—198 օր։ Մարզի սահմաններում է Արալյան ծովի հյուսիսարևելյան կեսը։ Միակ և խոշոր գետը Սիրդարյան է։ 1969-ին շարք է մտել Կազալինյան հիդրոհանգույցը։ Մարզում շատ կան աղի լճեր։ Տարածքի զգալի մասը զբաղված է բուսականությունից համարյա զուրկ ավազուտներով։ Ամրացված ավազուտներում աճում են օշինդրայուղախոտային, գորշ, մոխրագույն կավավազային ու աղուտային հողերում՝ էֆեմերային բույսեր, Սիրդարյայի ողողատի ալյուվիալ մարգագետնային, հաճախ աղակալած հողերում՝ մարգագետնային բույսեր, նոսրանտառներ, թփուտներ, գետաբերանում և ափերին՝ եղեգնուտներ։ Կենդանական աշխարհը ներկայացված է գիշատիչներով, կճղակավորներով, կրծողներով, թռչուններով։ Բարսակելմես կղզում կա արգելանոց։ Բնակչության 70% ղազախներ են, բնակվում են նաև ռուսներ, կորեացիներ; խտությունը 1 քկմ վրա 2, 4 մարդ, քաղաքային բնակչությունը՝ 61, 7% (1977)։ Քաղաքներն են Կզըլրդան, Արալսկը, Կազալինսկը։ Գերակշռում են գյուղատնտեսական հումքի և ձկնամթերքի մշակման հետ կապված սննդի ու թեթև արդյունաբերության ճյուղերը։ Զարգացած է ոռոգովի հողագործությունն ու արոտային նասնապահությունը։ Ղազախստանի բրնձի 80% ֊ը տալիս է Կզըլ-Օրդատի մարզը։

Զարգացած է կարակուլաբուծությունն ու նրբագեղմ ոչխարաբուծությունը։ Երկաթուղիների երկարությունը 728 կմ է (1971), ավտոճանապարհներինը՝ 3376 կմ, Արալյան ծովով կատարվում է նավարկություն։ Մարզն ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Լույս է տեսնում մարզային 3 թերթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 395