Կերպարվեստի պետական թանգարան (Շուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերպարվեստի պետական թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունՇուշիի շրջան
ՎայրՇուշի
ՀասցեԱրցախ, Շուշի, Ղազանչեցոց փողոց 24
Հիմնադրվել էմայիսի 9, 2013
Քարտեզ
Քարտեզ

Կերպարվեստի պետական թանգարան (Շուշի), ստեղծվել է 2010-2013 թթ. պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի Կերպարվեստի պետական թանգարան

Թանգարանի գաղափարը ծնվել է 2010 թվականին ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի մոտ, 3 տարվա ընթացքում Գաբրիելյանցի նախաձեռնությամբ հավաքագրվել է թանգարանի ֆոնդը՝ բացառապես արվեստագետների և հավաքորդների նվիրատվություններից, որոնք շարունակվում են մինչ օրս։ 2013 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Շուշի քաղաքում տեղի ունեցավ Կերպարվեստի պետական թանգարանի բացումը։ Թանգարանը տեղակայված է Շուշիի հին կառույցներից մեկի՝ նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն կազմված է բացառապես նվիրատվություններից։ Թանգարանի շենքը կառուցվել է պետական միջոցներով, Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա՝ պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները։ Բարձր ժայռին թիկնած Շուշիի թանգարանում ներկայացված են Մարտիրոս Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Նիկողայոս Նիկողոսյանի, Դ. Վիլինսկու, Ա. Սաֆոխինի, Գայանե Թբիլիսցու, Յու. Գրիգորյանի, Ա. Հակոբյանի, Արմինե Գալենցի և այլոց ստեղծագործություններ։

Ներկայացված նկարների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում Ղարաբաղի նկարիչների գեղանկարները։

Թանգարանի առանձնահատկություններից է ստեղծագործությունների լայն աշխարհագրությունը՝ Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն։

Նվիրատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գաբրիելյանց, Ս. Հովհաննիսյան, Վ. Բագիրյանց, Շ. Խաչատրյան, Ե. Պոպով, Կարեն Աղամյան, Մ. Չալոյան և ճանաչված նկարիչների շարքը. Սարյան, Մինաս, Գառզու, էդգար Շահին, Ժանսեմ, Հակոբ Հակոբյան, Բուռլյուկ, Ժիլինսկի, Սաֆոխին, Շևչենկո, Պլավինսկի և այլք[1][2]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում, Ղազանչեցոց փողոցի 24 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կերպարվեստի պետական թանգարան (Շուշի)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Կերպարվեստի պետական թանգարանը Շուշիում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]