Կերասուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կերասուն
Giresun
Giresun1.jpg
40°54′00″ հս. լ. 38°25′00″ ավ. ե. / 40.9° հս. լ. 38.416667° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Մակերես 317 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 10 մ
Բնակչություն 96 948 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +90 454
Փոստային ինդեքս 28x xx
Պաշտոնական կայք www.giresun.bel.tr
##Կերասուն (Թուրքիա)
Red pog.png

Կերասուն կամ Գիրեսուն (թուրք.՝ Giresun, հունարեն՝ Κερασουντα-ից, Կերասունդա), ծովափնյա հնագույն քաղաք Թուրքիայում։ Եղել է Պոնտոսի կարևոր քաղաքներից։

20-րդ դարի սկզբին ուներ 18.500 (2000 ընտանիք) խառը բնակչություն, որից 200 ընտանիք՝ հայ, 1000-ը՝ թուրք, 800-ը՝ հույն։ Հայերը զբաղվում էին պտղաբուծությամբ (հատկապես կաղնու և կեռասենու մշակությամբ), արհեստներով և առևտրով, ունեին երկու եկեղեցի՝ Սբ. Լուսավորիչ (որի գավթում գործում էին արական ու իգական վարժարաններ) և Սուրբ Սարգիս (ժայռի մեջ կառուցված)։ Կերասունում պահպանվել են բազմաթիվ հին շենքերի ավերակներ։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։ 1874 թվականին քաղաքը ուժեղ տուժել է երիթուրքական արշավանքներից: 19-րդ դարում հինական զբաղմունքը եղել է քաղաքային առևտուրը, զբաղվում էին ընկյուզի վաճառքով: 20-րդ դարի սկզբին քաղաքում ապրում էր 35.000 մարդ, նրանց կեսը հայեր էին, մնացածը թուրքեր, հայեր: 1912 թվականին քաղաքում ապրել են մուսուլմաներ՝ 46 207 մարդ, հրեաներ՝ 44 214 մարդ, հայեր՝ 6 582 մարդ:[1]

Հետաքրքրի փաստեր[խմբագրել]

Կերասունտը ոչ մեծ քաղաք է Ֆրանսիայի և Տրապիզոնի մեջտեղում՝ հայտնի է որպես բալենու քաղաք: Հենց այստեղ էր որ հռոմեացիները առաջին անգամ հանդիպեցւն, տալով նրան «բալենի պտուղ» անունը, լատ.՝ cerasi: Այստեղից էլ իտալերեն՝ իտալ.՝ ciliega, ֆր.՝ cerise, իսպ.՝ cereza, պորտ.՝ cereja, գերմ.՝ Kirsche, անգլ.՝ cherry, ռուս.՝ բալ[2].

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
  2. Талах, 2013

Գրականություն[խմբագրել]

  • Талах В. Н. Рожденный под знаком кометы։ Митридат Эвпатор Дионис / В. Н. Талах; под ред. В. Н. Талаха, С. А. Куприенко. — 2-е, доп. и перераб.. — Киев։ Видавець Купрієнко С. А., 2013. — 214 с. — ISBN 978-617-7085-08-8
  • Koromila Marianna The Greeks in the Black Sea. — Афины։ Panorama, 1991. — 301 с. — ISBN 960-851420-7
  • Koromδela, Marianna, Hoi Hellδenes stδe Maurδe Thalassa ։ apo tδen epochδe tou Chalkou hδos tis arches tou 20ou aiδona. — Афины։ Panorama, 1991. — 329 с. — ISBN 9608514215
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png