Կերամիկական առարկաների կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի կերամիկական առարկաներ կոմբինատ, Խորհրդային Հայաստանի շինանյութերի արդյունաբերության նախարարության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1938 թվականին՝ Երևանի աղյուսի գործարանի բազայի վրա։

Արտադրում էր երեսպատման, հատակապատման և միջնորմային սալիկներ, սանիտարատեխնիկական իրեր, խեցե խողովակներ, պեմզաբլոկ։ Ուներ սալիկների, սանիտարատեխնիկական և շինարարական իրերի, խեցե խողովակների արտադրամասեր։ 1876 թվականին թողարկել է 4,250 միլիոն ռուբլի համախառն արտադրանք։

Արտադրանքն իրացվել է ՀԽՍՀ-ում, առաքվել՝ ՌԽՖՍՀ, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, միջինասիական հանրապետություններ։ Կոմբինատի թողարկած երեսպատման սալիկը 1977 թվականին ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում արժանացել է բրոնզե մեդալի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 391