Կետ (գետ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Կետ (այլ կիրառումներ)
Կետ - գետ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում և Տոմսկի մարզում, Օբի աջ վտակը։ Հոսում է Արևմտասիբիրական հարթավայրի հարավ-արևելյան մասով։ Երկարությունը 1621 կմ է, նավարկելի է գետաբերանից 737 կմ։
Անվանումը [խմբագրել]
Անվանման (ռուսերեն` Кеть) առաջացումը կապում են կետեր ցեղանվան հետ։ Կետերեն կետ նշանակում է «մարդ»։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 253։