Եկատերինա Մալխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կետտի Մալխասյանից)
Եկատերինա Մալխասյան
Ծնվել էմարտի 17, 1919(1919-03-17)[1]
Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհուլիսի 28, 2001(2001-07-28) (82 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Կոմիտասի անվան քառյակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1941)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կետտի (Եկատիրինա) Աշոտի Մալխասյան (մարտի 17, 1919(1919-03-17)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - հուլիսի 28, 2001(2001-07-28), Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, մանկավարժ։ Պրոֆեսոր (1968)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1942-1947 թթ. եղել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի դասատու և վրացական ֆիլհարմոնիայի մենակատար։ 1947 թվականից բնակվել է Երևանում, դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում։

Հանդես է եկել որպես մենակատար, նաև՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հետ[2]։ Համերգացանկում տեղ են գտել Շոպենի, Սկրյաբինի, Բեթհովենի, Շումանի և հայ կոմպոզիտորների դաշնամուրային երկերը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակահարուհի Նինա Սարապյանի տատիկն է[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Золотова И., Кетти Малхасян, Е., 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կրկին համերգ էր, կրկին` դասական». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 161