Կետորսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bowhead Whale 2002-08-10.jpg

Կետորսություն, կետորսական արդյունագործություն, արդյունաբերության ճյուղ, զբաղվում է կետերի որսով և հումքի մշակմամբ, ինչպես նաև դրանից ստացվող արտադրանքի թողարկմամբ։ Հայտնի է եղել դեռևս IX-X դդ., Կոլա և Պիրենեյան թերակղզիների բնակիչներին։ XVI-XVIII դդ. կետեր են սկսում որսալ Հյուսիսային Ամերիկայում, Ավսարալիայում, Հարավային կիսագնդի մերձանտարկտիդյան գոտիներում, XVIII-XIX դդ.՝ Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների բարեխառն գոտիներում։

Ներկայումս կետորսությամբ զբաղվում են ճապոնիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ։

Կետորսությունը լինում Է առափնյա և ծովային (պելագիկ)։ Առաջին դեպքում նավերը կայանից հեռանում են մինչև 100 մղոն, իսկ երկրորդի դեպքում արդյունահանումը կատարվում Է բաց օվկիանոսում՝ խոշոր նավ-կետաբազայից և կետորս նավերից կազմված նավատորմիղներով։ 1960-ական թթ. ստեղծվել են կոմբինացված նավեր՝ որսի և հումքի մշակման համար։ 1949-ից գործում Է Միջազգային կետորսական հանձնաժողով, որը հրապարակում Է կանոններ, որտեղ նշվում են կետերի արդյունահանման շրջանները և ժամկետները, արգելված տեսակները և այլն։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png