Կենտրոնական հարթավայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնական հարթավայրեր, գտնվում են ԱՄՆ-ում և Կանադայում։ Զբաղեցնում են Միսսիսիպիի ավազանի արևելյան մասը։ Գերակշռում են 150—500 մ բարձրությունները։ Կենտրոնական հարթավայրերում են Մեծ լճերը, Վիննիպեգ, Վիննիպեգոսիս, Մանիթոբա և այլ լճեր։ ԱՄՆ-ի և Կանադայի գյուղատնտեսական կարևոր շրջանն է (հացահատիկի մշակություն, անասնապահություն)։ Կլիման չափավոր ցամաքային է։ Կան քարածխի, բնական գազի, բարիտի բազմամետաղային հանքավայրեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лаўрыновіч М. Цэнтральныя раўніны // БЭ ў 18 т. Т. 17. Мн., 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 379