Կենսաշերտագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կենդանիների բրածոներ

Կենսաշերտագրություն, շերտագրության բաժին, զբաղվում է նստվածքային ապարների շերտերի հարաբերական հասակի որոշմամբ՝ նրանց մեջ հանդիպող բրածո օրգանիզմների ուսումնասիրման հիման վրա։

Կենսաշերտագրությունը կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաշերտագրությունը կիրառում է հնէաբանական մեթոդը, որի հիմքում ընկած է էվոլյուցիայի անդարձելիությունը, այսինքն պատմական զարգացման ընթացքում կենդանիների և բույսերի միատեսակ ձևերի անկրկնելիությունը։ Բրածո օրգանիզմների բազմաթիվ տեսակների լայն տարածումը հնարավորություն է ընձեռում համադրել իրարից բավականաչափ հեռու վայրերի նույնահասակ շերտերը։ Զոնաների սահմանազատման համար առավել կարևոր են բրածո օրգանիզմների այն խմբերը, որոնք ունեցել են կարճատև կյանք, սակայն շատ լայն աշխարհագրական տարածում և բազմազանություն (օրինակ, Բելեմնիտները, Նումուլիտները



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 372
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսաշերտագրություն» հոդվածին։