Կենսածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենսածառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Մերկասերմեր
Դաս Փշատերևավորներ
Ենթադաս Փշատերևավորներ
Ընտանիք Նոճազգիներ
Ցեղ Կենսածառ
Լատիներեն անվանում
Thuja կամ Biota

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 18043
NCBI 3315
EOL 14007

Կենսածառ (լատ.՝ Biota), նոճազգիների ընտանիքի միատուն ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կենսածառ արևելյան (B. orientalis կամ Thuja orientalis), որի հայրենիքը Չինաստանն ու Կորեան են։

Արևելյան կենսածառ[խմբագրել]

Մշտադալար ասեղնատերև ծառ է, բարձրությունը՝ 8—10 մ։ Տերևները մուգ կանաչ են, թեփուկանման, ծառի վրա մնում են 3—5 տարի։ Արական հասկիկները գնդաձև են՝ խաչաձև դասավորված 4 զույգ փոշանոթներով։ Կոները մինչև հասունանալը կանաչ են, մսալի, հասունանալուց հետո դառնում են չոր, կարմրադարչնագույն։ Սերմերը արտաքինից նման են ցորենի հատիկների, հիմքում ունեն սպիտակ բիծ, հասունանում են երկրորդ տարում։ Կենսածառն ունի պարտեզային բազմաթիվ ձևեր՝ գնդաձև, բրգաձև, կոնաձե, գաճաճ, որոնք որպես դեկորատիվ բույսեր աճեցվում են նաև Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png