Կենդանի օրգանիզմների դասակարգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը տաքսոնոմիայի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս օրգանիզմները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ ցեղերը և տեսակները: Այս խմբերը հայտնի են տաքսա (լատ.՝ taxa) (եզակի թվով՝ տաքսոն) անվանումներով:

Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել Կարլ Լիննեյի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների: Դարվինյան ընդհանուր ծագման սկզբունքի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են: 20-րդ դարի վերջին կլադիստիկ մեթոդի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի կենսաբանության որոշ բնագավառներում: [1] Մոլեկուլային ֆիլոգենետիկան, որը ԴՆԹ-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում: Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է սիստեմատիկա գիտությունը: Կենդանի օրգանիզմները դասակարգման մի քանի տարբերակներ կան։ Կարլ Վյոզեն 1990թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 վերնաթագավորությունների՝

Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ էուբակտերիաներ և արքեաներ:

Այս պատկերում ցույց է տրված կենդանական աշխարհի դասակարգումն ըստ 3 վերնաթագավորությունների

Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia)։

2004թ.-ին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.

  • Պրոկարիոտների կայսրություն
    • Բակտերիաների թագավորություն
      • Negibacteria ենթաթագավորություն
      • Unibacteria ենթաթագավորություն
  • Կորիզավորների կայսրություն
    • Նախակենդանիների թագավորություն
    • Կենդանիների թագավորություն
    • Սնկերի թագավորություն
    • Բույսերի թագավորություն
    • Քրոմիստների թագավորություն

Էուկարիոտների մեջ են մտնում (այլ դասակարգման համաձայն).

  • Կենդանիների թագավորություն (Kingdom Animalia)
  • Բույսերի թագավորություն (Kingdom Plantae կամ Archaeplastida )
  • Սնկերի թագավորություն (Kingdom Fungi)
  • Նախակենդանիների թագավորություն (Kingdom Protista (Protoctista))

2007 թ.-ին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.

  • բույսեր - բույսեր, կանաչ և կարմիր ջրիմուռներ
  • Opisthokonts - արմատոտանիներ (ամեոբաներ), սնկեր և կենդանիներ
  • Excavates - նախկինում նախակենդանիների բաժին, ներառում է ազատ ապրող և մակաբույծային ձևերը,
  • SAR - Stramenophiles, Alveolates и Rhizaria

Դասակարգման համակարգի էվոլյուցիան[խմբագրել]

Հեկկել (1894)
Երեք թագավորություն
Ուիտեկեր (1969)
5 թագավորություն
Վեզե (1977)
6 թագավորություն
Վեզե (1990)
3 դոմեններ
Կավալյե- Սմիթ (1998)
2 դոմեններ
և 7 թագավորություններ
Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Էուկարիոտներ Էուկարիոտներ Կենդանիներ
Բույսեր Սնկեր Սնկեր Սնկեր
Բույսեր Բույսեր Բույսեր
Նախակենդանիներ Նախակենդանիներ Քրոմիստներ
Պրոտիստներ Նախակենդանիներ


Մոներա Արխեաներ - Արխեաներ Պրոկարիոտներ Արխեաներ
Էուբակտերիաներ Էուբակտերիաներ Էուբակտերիաներ

Կենդանիների թագավորություն[խմբագրել]

Animal diversity October 2007.jpg

Կենդանիների դասակարգման տարբեր մոտեցումներ կան։ Դրանցից մեկի համաձայն այն հետևյալ տեսքը ունի.

  • Իսկական բազմաբջիջների կամ էումետազոյների ենթաթագավորություն (Eumetazoa)
    • Աղեխորշավորներ (Coelenterata) կամ Ճառագայթային համաչափներ (Radiata) բաժին
      • Կատարավորներ (Ctenophora) unranked
      • հիդրաներ Cnidaria
    • Երկկողմ համաչափների (Bilateria) բաժին
      • Առաջնաբերանայիններ (Protostomia)
        • Acoelomorpha տիպ
        • Օրտոնեկտիդներ (Orthonectida)
        • Դիցիեմիդներ (Dicyemida կամ Rhombozoa)
        • Տափակ որդեր (Plathelmintes)
        • Նեմերտիններ (Nemertina կամ Nemertini)
        • Փորաթարթիչավոր որդեր կամ գաստրոտրիխներ (Gastrotricha)
        • Գնատոստոմուլիդներ (Gnathostomulida)
        • Micrognathozoa
        • Անվակիրներ (Rotatoria կամ Rotifera)
        • Գլանաճիճուներ կամ կարթաճիճուներ կամ ականտոցեֆալներ (Acanthocephala)
        • Գլխակնճիթավորներ (Cephalorhyncha)
        • Entoprocta
        • Կլոր որդեր (Nematoda)
        • Թելորդներ (Gordiacea կամ Nematomorpha)
        • Ցիկլիոֆորներ (Cycliophora)
        • Փափկամարմիններ, կակղամորթներ կամ մոլյուսկներ (Mollusca)
        • Սիպունկուլիդներ (Sipunculida)
        • Օղակավոր որդեր (Annelida)
        • Էխիուրիդներ (Echiura)
        • Tardigrada
        • Օնիխոֆորներ (Onichophora)
        • Հոդվածոտանիներ (Arthropoda), սարդակերպեր, խեցգետնակերպեր, միջատներ և այլն
        • Ֆորոնիդներ (Phoronida)
        • Bryozoa (Ectoprocta)
        • Ուսոտանիներ (Brachiopoda)
      • Երկրորդաբերանայիններ (Deuterostomia)
        • Փշամորթներ (Echinodermata)
        • Խոզանածնոտավորներ կամ շոշափուկածնոտավորներ (Chaetognatha)
        • Կիսաքորդավորներ (Hemichordata)
        • Քորդավորներ (Chordata)
  • Պրոմետազոյների ենթաթագավորություն (Prometazoa)
    • Սպունգանմաններ (Spongia կամ Porifera)
    • Թերթավորներ (Placozoa կամ Mesenchymia)

Բույսերի թագավորություն[խմբագրել]

Diversity of plants image version 3.png
  • Կանաչ ջրիմուռների ենթաթագավորություն (Green algae)
        • Կանաչ ջրիմուռների բաժին (Chlorophyta)
        • Charophyta բաժին
  • Ցամաքային բույսերի կամ բարձրագույն բույսերի ենթաթագավորություն ((Land plants (embryophytes))
    • Մամռանմաններ ((Non-vascular land plants (bryophytes)) unranked
        • Լերդամամուռների բաժին (Marchantiophyta)
        • Անտոցերոտային մամուռներ (Anthocerotophyta) բաժին
        • Իսկական ջրիմուռներ (Bryophyta) բաժին
    • Անոթավոր բույսեր ((Vascular plants (tracheophytes)) unranked
        • Գետնամուշկեր կամ գետնամուշկանմանների (Lycopodiophyta) բաժին
        • Պտերանմաներ (Pteridophyta) բաժին
        • Ձիաձետեր կամ ձիաձետանմաններ (Equisetopsida) բաժին
      • Սերմավոր բույսերի վերնաբաժին (Spermatophyta)
        • Ծածկասերմեր կամ ծաղկավոր բույսեր (Magnoliophyta) բաժին
        • Մերկասերմեր (Pinophyta) բաժին
        • Գինգոնմաններ (Ginkgophyta) բաժին
        • Գնետոնմաններ (Gnetophyta) բաժին
        • Սագոյենինմաններ կամ ցիկադայիններ (Cycadophyta) բաժին

Դասակարգման այլ տարբերակներ կան, որոնց համաձայն անոթավոր բույսերը դիտարկվում են, որպես ենթաթագավորություն, իսկ վերջին 4 բաժինները միավորվում են մերկասերմների վերնաբաժնի մեջ, այդ պարագայում մերկասերմների բաժինը կթարգմավի որպես փշատերև բույսեր։ Դասակարգման մեջ նշված չեն բրածո բույսերի խմբերը։

Սնկերի թագավորություն[խմբագրել]

Fungi collage.jpg

Սնկերի թագավարությունը պաշտոնապես ճանաչվեց 1970-ական թվականներին, թեև Է. Ֆրիսը դեռևս 1831 թ.-ին էր առաջարկել սնկերը առանձնացնել առանձին թագավորության մեջ, իսկ Կարլ Լիննեյը ընդհակառակը սնկերը դիտարկում էր բույսերի թագավորության մեջ։

2007-2010թ.-ի դասակարգումների ընդհանրական պատկերը հետևյալն է.

  • Սնկերի թագավորություն (Fungi kingdom)
      • Միկրոսպորիդների (Microsporidia) բաժին
      • Խիտրիդիոմիցետներ (Chytridiomycota) բաժին
      • Բլաստոկլադիոմիցետներ (Blastocladiomycota) բաժին
      • Գլոմերոմիցետներ (Glomeromycota) բաժին
      • Նեոկալլիմաստիգոմիցետներ (Neocallimastigomycota) բաժին
      • Զիգոմիցետներ Zygomycota բաժին
    • Բարձրագույն սնկերի (Dikarya) ենթաթագավորություն
      • Ասկոմիցետներ կամ պարկավոր սնկեր (Ascomycota) բաժին
      • Բազիդիոմիցետներ (Basidiomycota) բաժին
        • Entomophthoromycotina (unranked) ենթաբաժին
        • Kickxellomycotina (unranked)
        • Mucoromycotina (unranked)
        • Zoopagomycotina (unranked)

Այս դասակարգման մեջ բաժին տերմինի փոխարեն կարելի է օգտագործել նաև տիպ տերմինը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]