Կենդանիների մենամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենամուսնություն կենդանիների, սեռերի հարաբերություն, երբ արուն զուգավորվում է միևնույն էգի հետ և սովորաբար մասնակցում սերնդի խնամքին։ Մենամուսնությունը բնորոշ է թռչունների մեծամասնությանը, ընդ որում կարապները, արագիլները, արծիվները, անգղները զույգեր են կազմում մի քանի տարով, երբեմն՝ ամբողջ կյանքում, սագերը, բադերը՝ միայն մեկ սեզոնի ընթացքում։ Կաթնասուններից կապիկների զույգերը պահպանվում են մի քանի տարի, գայլերի, աղվեսների, գորշուկների, կուղբերի զույգերը՝ մեկ սեզոն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 456