Համեմատական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների հոգեբանություն, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կենդանիների հոգեկան կյանքը։ Անվանում են նաև համեմատական հոգեբանություն։

Կենդանիների հոգեբանության բնագավառում կատարվող հետազոտությունները, որոնց հիմքը դրել է Չարլզ Դարվինը, հսկայական նշանակություն ունեն մարդու հոգեկանի ֆիլոգենեզը բացահայտելու տեսակետից։ Այս հետազոտությունները առնչվում են հոգեբանության տարբեր խնդիրների, կիրառում տարբեր մեթոդներ՝ ուսումնասիրելով շատ տեսակների վարքը[1][2]:

Հատկապես կարևոր է մարդանման կապիկների հոգեկան կյանքի (բնազդային վարքի, մտածողության և այլն) ուսումնասիրությամբ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», էջ 129։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Dewsbury, D. (1978). Comparative Animal Behavior. McGraw-Hill Book Company. New York, NY.
  2. Papini, M.R. (2003). Comparative Psychology. In Handbook of Research Methods in Experimental Psychology. Ed. Stephen F. Davis. Blackwell. Malden, MA.