Կենդանիների հատկանիշների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացվում է կենդանիների ձագերի, խմբերի և ձայների հայերեն անվանումները։

  • Կենդանիների ձագերի խումբը՝ ձագերամ, գազանների խումբը՝ ոհմակ, իսկ խոշոր ընտանի կենդանիները՝ արջառ։
  • Որոշ կենդանիներ (հատկապես ընտանի եղջերավոր) հաշվվում են որպես միավոր օգտագործելով «գլուխը», օր.՝ «2 գլուխ ոչխար»։
Կենդանիների խմբեր և ձագեր
Պատկեր Կենդանի Խումբ Ձագ Ձայն
Աղավնի դոխ[1], աղավնյակ[2] ղունղունոց[3]
Աղվես ճահուկ[4]
Այծ հորան[5] ուլ[6], ալոջ (էգ)[7] մկկոց[8]
Առյուծ փրայդ[9] կորյուն[10] մռնչյուն[11]
Արագիլ կափկափյուն[12]
Արծիվ արծվաձագ, արծվաճուտ, արծվիկ[13][14]
Արջ քոթոթ, թոժյուն մռթմռթոց
Բադ կականում
Բազե գավազ
Բորենի կլան
Բու գույժ
Գայլ ոհմակ լակոտ ոռնոց
Գոմեշ գոմշաձագ (էգ)
Գորտ շերեփուկ կռկռոց
Եղնիկ, եղջերու եղնորթ թառանչյուն
Էշ քուռակ զռռոց, խառանչյուն
Թռչուն երամ, տարմ, հույլ ճուտ ճռվողյուն, ծվծվոց
Թութակ սուր ճղճղոց, մեղմ ճռվողյուն
Խոզ բոլուկ, խոզերամակ խոճկոր, գոճի ճվաղոց
Ծիծեռնակ երամ ճչյուն
Ծիտ[15] ճուտ, ծիտիկ ծլվլոց, ճլվլոց
Ծղրիդ ճռճռոց
Կատու փիսիկ մլավոց
Կարապ կռինչ
Կաքավ կղկղոց
Կով, եզ, ցուլ նախիր, պաճար, պախրե հորթ (արջառ - արու, երինջ - էգ) բառաչյուն (հորթ - պոռչյուն)
Կռունկ խորդերամ, խորդապար կռնչյուն
Հավ, աքաղաղ ճուտ հավ՝ կչկչոց, աքաղաղ՝ ծուղրուղու
Ձի երամակ, ջոկ մտրուկ, քուռակ վրնջոց, խրխնջյուն, խրխինջ (քիթը՝ փնչոց)
Ձուկ վտառ ճուտ ծլվլոց, ճլվլոց
Մեղու պարս բզզոց
Մուկ ծվծվոց
Շուն լակոտ, սկունդ[16] հաչոց, ոռնոց, կաղկանձ
Ոչխար հոտ, գիհ, սուրու, օդիք գառ մայուն, բառաչյուն
Որսաշուն ասպանակի
Ուղտ ուղտերամակ, քարավան ուղտաձագ, կոզռակ կառաչյուն
Սագ կղկղոց
Սարյակ սուլոց
Սիրամարգ գոչում
Սկյուռ գանչյուն
Սոխակ գեղգեղանք
Վագր կորյուն մռնչյուն
Տավար նախիր, պաճար, պախրե հորթ
Փիղ փղերամ
Օձ վտառ, նքողակ օձակորյուն սուլոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - դոխ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  2. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - աղավնյակ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  3. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - ղունղունոց». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  4. «Հայոց լեզուի նոր բառարան, Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան - ճահուկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  5. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - հորան». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  6. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - ուլ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  7. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - ալոջ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  8. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - մկկոց». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  9. Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ։
  10. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - կորյուն». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  11. «Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց - մռնչյուն». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  12. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - կափկափյուն». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  13. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - արծվիկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  14. «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - արծվաձագ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  15. Բառահոդված «ԾԻՏ» ― Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976 թիվ
  16. Բառահոդված «ՍԿՈՒՆԴ» ― Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976 թիվ